Առանց ծնունդի ծննդատուն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Առանց ծնունդի ծննդատուն


Առանց ծնունդի ծննդատուն

 

Հեղինակ.

 

Առանց  ծնունդի  ծննդատուն



Մտնել ծննդատուն ու նորածնի ճիչ չլսել, խոստովանենք, որ անսովոր է։ Այն մասին , որ Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մի քանի օր է ծնունդ չեն ընդունում, խոսում են ոչ միայն բուժքույրերը, այլև թվերը։ Մեկ շաբաթվա ընթացքում ընդամենը 5 փոքրիկ է լույս աշխարհ եկել։ Արծվիկ Գրիգորյանը 3-րդ որդուն օրերս է ունեցել ։ Նա եզակի կանանցից է, ով չի խուսափել երեք երեխա մեծացնելուց։

Ծնելիության նվազումը բաժանմունքի վարիչը վերագրում է սոցիալական վատթար պայմաններին, արտագնա աշխատանքի մեկնողներին ։ «Պետությունը ևս պետք է ֆինանսապես ոգևորի, այնինչ 3-րդ երեխան ծնվելու դեպքում 400 հազար դրամ հազիվ են տալիս, իսկ ինչ կարող ես այդ գումարով անել»,-ասում է։ Իսկ այն ցավոտ խնդրին, որ շատերն են նախընտրում մայրաքաղաքի բժշկական կենտրոններում ծննդաբերել, Սամվել Միկոյանը հանգիստ է վերաբերվում։
Մարդիկ կան, որ 9 ամսվա ընթացքում ստիպված են անգամ ամենասովորական հետազոտության համար կիլոմետրեր կտրել, հասնել մայրաքաղաք՝ այս կերպ փորձելով ապահովագրվել հնարավոր բարդություններից։
Բժիշկ Միկոյանը վստահեցնում է, որ տարվա ընթացքում շատ քչերին են ուղեգրում։

Իսկ օրինակ կեսարյան հատումով ծննդաբերությունների թիվն աճել է ։ Նախարարի հրամանով դրանք չպետք է գերազանցեն 10 տոկոսը, մինչդեռ բաժանմունքի վարիչի խոսքով 20-ից անցնում է ,այդ թիվը հասնում է 103 -ի։ Սամվել Միկոյանը հավատացնում է, որ դրանց կարիքը իսկապես զգացվել է ։ Նորածինների մահացությունների թիվը ևս չի նվազել։ Անհաս պտուղներն էլ ավելացել են։
Մանկաբարձագինելոգիական բաժանմունքում այսօր 4 հոգի էին ստացիոնար բուժում ստանում և ընդամենը մի քանի օրից նրանք էլ կզգան մայրանալու հաճույքը։ Լիանա Օսիպյանը սրտատրոփ սպասում է 4 կգ-ոց որդու հետ հանդիպմանը, ։
Կապանի ծննդատան մասնաշենքից դուրս գալիս մեր աչքից չվրիպեցին նաև տանիքից կախված սառցաբեկորները։ Մինչդեռ բժշկական կենտրոնը այն վայրերից մեկն է, որի տարածքում մարդ պետք է ոչ թե վտանգված , այլ ապահով զգա։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!