Վահե Հակոբյանի Մեղրու տարածաշրջան կատարած այցը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վահե Հակոբյանի Մեղրու տարածաշրջան կատարած այցը


Վահե Հակոբյանի Մեղրու տարածաշրջան կատարած այցը

 

Հեղինակ.

 

Վահե Հակոբյանի Մեղրու տարածաշրջան կատարած այցը

Օրեր առաջ մարզպետ Վահե Հակոբյանի Մեղրու տարածաշրջան կատարած այցը չսահմանափակվեց միայն գյուղական համայնքներով: Նա Մեզրու քաղաքապետի հետ այցելեց Արաքսաշեն թաղամաս,որտեղ վերջերս նորոգվել էին հանդիսությունների սրահ և խաղասենյակ: Այստեղ մարզպետին դիմավորեցին զուռնա-դհոլով և աղ ու հացով: Բացման արարողության պատիվը տրվել էր Վահե Հակոբյանին և Արշավիր Հովհաննիսյանին:
Արաքսաշեն թաղամասը կարելի է համարել Մեղրու արվարձան,այդ իսկ պատճառով,ինչպես նշում է քաղաքապետը,այն կարծես թե փոքր ինչ անտեսված լիներ:Սակայն քաղաքապետի խոսքով մարզպետի շնորհիվ նոր շունչ հայտնվեց Արաքսաշենում:
Մեղրիից մարզպետ Վահե Հակոբյանը ուղևորվեց դեպի Ագարակ,որտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում:Հիշեցնենք,որ նորոգվում են արվեստի դպրոցը և միջնակարգ դպրոցի գրադարանը:Այստեղ մարզպետը հանգամանորեն հետաքրքրվեց արվեստի դպրոցում կատարվող շինարարական աշխատանքներով:
Ագարակի միջնակարգ դպրոցի գրադարանի նորոգման աշխատանքներին ծանոթանալուց բացի,Վահե Հակոբյանը տնօրենից տեղեկացավ նաև աշակերտների հաջողությունների և ձեռքբերումների մասին:




Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!