Գրադարան բաց երկնքի տակ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գրադարան բաց երկնքի տակ


Գրադարան բաց երկնքի տակ

 

Հեղինակ.

 

Գրադարան  բաց երկնքի տակ
Գիրքը համազգային արժեք է համարվում, սակայն, Կապանի Ձորք թաղամասի ակումբ-գրադարան այցելելիս հասկանում ես ,որ այդ արժեքների պահպանությունը, իսկապես վտանգված է:Ամենուր ջրով լի թասեր ու դույլեր են շարված,խոնավությունից էլ մանրահատակը քանդվել է:
17 հազար գրքային ֆոնդը պահպանվում է այսպիսի պայմաններում։ Պահպանել բառն էլ այս դեպքում չափազանցված է ,քանի որ շենքային պայմանները ծայրահեղ անմխիթար են ։Չկա մի հատված, որտեղից տանիքը չկաթի ,իսկ այս օրերին ձյուն է նստել նույնիսկ հատակին` մի խոսքով գրադարան բաց երկնքի տակ։
Խոնավությունից գրադարանի պատերը բորբոսնել են, կենցաղային տարրական պայմանները բացակայում են ,իսկ գրքերի պահպանության մասին խոսելը ավելորդ ջերմաստիճանը գրադարանում 0-ից ցածր է։Գրքերը փչանում են։ Աշխատակիցները ձեռքից եկածն անում են ,իրենց առողջության հաշվին:
Գրադարան  բաց երկնքի տակ
Ձյունառատ այս օրերին ոչինչ հաշվի չառնելով գրադարանավարները ամեն օր գալիս են աշխատանքի:Այլընտրանք չկա, դրսի և գրադարանի պատերից ներս տարբերություն չկա` նույն ցուրտն է մի բան էլ ավելին։ Նույն պատկերն է տիրում նաև ակումբում։ Գույնզգույն նկարների կողքին խոնավ պատեր, քանդված մանրահատակ զարմանալ կարելի է ,թե այս պատերի ներսում որտեղից այսքան լավատեսությունն
Քաղաքի բազմամարդ թաղամասերից մեկին է սպասարկում գրադարան- ակումբը։ Այս տարիների ընթացքում ճիշտ է շենքային պայմանները գնալով վատթարանում են,սակայն Մելանյա Մարգարյանը վատի կողքին նաև լավն է մատնանշում։ Թվարկելով վերջին ձեռքբերումները` երաժշտական գործիքը ,սեղան- աթոռները Վորլդ վիժնն է տրամադրել։ Հույս ունեն, որ տեղական իշխանությունները ի վերջո լուծում կտան իրենց հարցին ։
Գրադարան  բաց երկնքի տակ
Դեռևս 2012 թվականին է կազմվել Կապանի Ձորք թաղամասի ակումբ- գրադարանի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը հատ- հատ ընթերցում է այն բոլոր աշխատանքները, որոնք պետք է կատարվեին ։Ծրագիր կազմվել է ,սակայն չի հաստատվել ։
Ապրենք հավատով և հայրենասիրությամբ գրադարանի պատին փակցված այս ցուցապաստառը կարգախոս է դարձել նաև գրադարանի աշխատողների համար։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!