"Ընդունվում է հնամաշ տղամարդու կաշի" զավեշտալի է, բայց հայոց լեզվի աղավաղման հիանալի օրինակ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » "Ընդունվում է հնամաշ տղամարդու կաշի" զավեշտալի է, բայց հայոց լեզվի աղավաղման հիանալի օրինակ


"Ընդունվում է հնամաշ տղամարդու կաշի" զավեշտալի է, բայց հայոց լեզվի աղավաղման հիանալի օրինակ

 

Հեղինակ.

 

"Ընդունվում է հնամաշ տղամարդու կաշի" զավեշտալի է, բայց հայոց լեզվի աղավաղման հիանալի օրինակ



Դարերով լեզուն է հային հայ պահել։ Բայց արի ու տես, որ պետականության վերականգնումից հետո էլ ենք կանգնում վտանգի առջև։ Հարց է ծագում, որքա՞նով է Հայաստանում կիրառվում լեզվի մասին օրենքը։ Արդյո՞ք պաշտոնական լեզու գրական հայերենը ճիշտ է օգտագործվում հեռուստատեսությամբ, մամուլում, դպրոցներում և պետական պաշտոնյաների կողմից։ Այս ամենին փորձեցին քննարկումների, բանավեճի միջոցով անդրադառնալ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները։

Կարծիքներ հնչեցին, որ հեռուստատեսությունը և մամուլը ողողված են լեզվական աղավաղումներով, հեռուստասերիալներում գերակշռում են ժարգոնային արտահայտությունները, ամենուր տեսանելի են օտար լեզվով ցուցանակներ, իսկ հայատառ գրվածներներից էլ կարելի է հանդիպել զավեշտալի սխալների։ Սակայն կարգավորելու համար լեզվի պետական տեսչությունը գործի չի դնում իր լծակները։

Վերջին տարիներին նորաձև է դարձել «է» օժանդակ բայի փոխարեն «ա»-ի գործածումը։ Հաճախակի էլ կարելի է հանդիպել չխմբագրված գրքերի, նշեցին մասնակիցները։
Միասնական քննության արդյունքներն էլ ցույց են տալիս, որ դիմորդները օտար լեզվի քննություններից ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան մայրենիից, բնականաբար մասնագիտություն ընտրելիս էլ նախապատվությունը տալիս են օտար լեզվին։ Այս դեպքում աշխատանք ընտրելու հնարավորությունը ավելի մեծ է թե՜ հայրենիքում, և թե՜ արտասահմանում,- կարծում է լեզվաբան Վահե Պապյանը։
Երիտասարդներից շատերը զարգացած երևալու համար օգտագործում են օտարամոլ բառեր՝ օկեյ, կստածի, նատուրի, վոբշմ, բոյֆրենդ, ցանկը կարելի է շարունակել- հնչեց բանավեճի ժամանակ, իսկ հայերենի կարոտը զգում օտար ափերում։

Գրական հայերենի կողքին չպետք է մոռանալ նաև բարբառները, որոնք գրական լեզուն սնուցող առվակներ են, պարզապես պետք չէ թույլ տանք, որ դրանք վերածվեն հորդահոս գետի և տապալեն գրական հայերենը,-այսպես ամփոփեց բանավեճը երիտասարդ դասախոսը։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031