Կապանում 2,5 տարեկան երեխա է խեղդվել հաց ու թթվասեր ուտելիս
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանում 2,5 տարեկան երեխա է խեղդվել հաց ու թթվասեր ուտելիս


Կապանում 2,5 տարեկան երեխա է խեղդվել հաց ու թթվասեր ուտելիս

 

Հեղինակ.

 

Կապանում 2,5 տարեկան երեխա է խեղդվել հաց ու թթվասեր ուտելիս

Սյունիքի մարզի Կապան քաղաքում օրերս ողբերգական դեպք է գրանցվել:NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 2,5 տարեկան տղան հաց ու թթվասեր ուտելիս խեղդվել ու մահացել է:Մեր տեղեկություններով՝ երեխան տանը միայնակ է եղել, մայրը խանութում էր եւ երբ եկել է, տեսել է, որ երեխան շնչահեղձ է լինում: Մինչ մայրը քայլեր ձեռնարկի, երեխան արդեն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ նրա մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է, սննդային զանգվածով շնչուղիների փակումը:

Ընտանիքին ճանաչողները հայտնեցին նաեւ, որ երեխան շատ շարժունակ է եղել, ուներ իրենից մեծ եղբայր, որը էպիլեպսիայով հիվանդ է: Չի բացառվում, որ փոքր տղայի մոտ եւս էպիլեպսիա եղած լինի, սակայն մինչ այդ որեւէ կերպ ի հայտ եկած չլինի:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031