Թատրոնը ամանորի առթիվ անակնկալ կմատուցի փոքրիկներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Թատրոնը ամանորի առթիվ անակնկալ կմատուցի փոքրիկներին


Թատրոնը ամանորի առթիվ անակնկալ կմատուցի փոքրիկներին

 

Հեղինակ.

 

Թատրոնը ամանորի առթիվ անակնկալ կմատուցի փոքրիկներին


Այն ինչ ծրագրել էինք տարվա սկզբին հաջողությամբ ավարտեցինք, -այսպես ամփոփեց մեկ տարվա ստեղծագործական աշխատանքը Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը։ Հանրապետության մի շարք վայրերում, ինչպես նաև Արցախում և Ջավախքում հանդես եկան հյուրախաղերով, թատրոնը մասնակցեց նաև Հայֆեստին։ Արմավիրում 4 ներկայացումով հանդես եկան, դիտելու էին եկել նաև տարածաշրջանի գյուղերից։ Հույս ունեն, որ հաջորդ տարի մարզային թատրոնը դուրս կգա միջազգային ասպարեզ։ 20 օր առաջ էլ մասնակցեցին թատերական գործիչների համագումարին։

Թատրոնը ամանորին նվիրված անակնկալ ունի փոքրիկ հանդիսատեսի համար։ Մանուկները դեկտեմբերի 18-29-ը հնարավորություն կունենան դիտելու նոր « Չորս եղանակ» երաժշտական ներկայացումը։ Մասնակցում են նաև Երևանի կինոյի և թատրոնի Կապանի մասնաճյուղի կուրսի ուսանողները, իսկ երաժշտական համարները կհնչեն հենց դերասանների մասնակցությամբ։

Ներկայացման վերջին փորձերն են ընթանում։ Հանդիսատեսը կտեսնի հետաքրքիր, շքեղ հագուստներով երաժշտական բեմականացում- նշում է տնօրենը։ Հեքիաթը հնարավորություն կունենան դիտելու նաև մարզի քաղաքների փոքրիկ հանդիսատեսները։


Լիլիթ Գևորգյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!