Կապանում առատ ձյան հետևանքով դադարեցվել է մի շարք երթուղայինների աշխատանքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում առատ ձյան հետևանքով դադարեցվել է մի շարք երթուղայինների աշխատանքը


Կապանում առատ ձյան հետևանքով դադարեցվել է մի շարք երթուղայինների աշխատանքը

 

Հեղինակ.

 

Կապանում առատ ձյան հետևանքով դադարեցվել է մի շարք երթուղայինների  աշխատանքը


Այն որ ձմեռը իրեն լրիվ տանտիրոջ կարգավիճակում է զգում ,ակնհայտ է։ Տեղացող առատ ձյան հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը։ Կապանի հասարակական տրանսպորտի մի շարք երթուղիներ դադարեցրել էին փոխադրումները։ Ինչպես հեռախոսով տեղեկացանք "Լավ Ընկեր" ՍՊԸ տնօրեն Վահե Համբարձումյանից` վաղ առավոտվանից փորձեր կատարվեցին երթուղայինների աշխատանքները սկսելու համար, սակայն տեղացող առատ ձյան հետևանքով 1, 2ա, 8, 9,10 համարի երթուղայինները հնարավոր չի եղել շահագործել։ Շինարարների թաղամասի բնակիչները կանգառներում երկար սպասելուց հետո ստիպված են եղել ոտքով կամ տաքսիներով տեղ հասնել։

Կապանի կոմունալ ծառայությունից տեղեկացանք, որ առավոտյան ժամը 5-ն անց կեսից ծառայության աշխատակիցները ամբողջ կազմով իրականացնում են մաքրման աշխատանքներ ինչպես ճանապարհների, այնպես էլ մայթերի և կամուրջների։ Արդեն 5տ խիճ է ցանվել, ճանապարհներն էլ մշակվել են աղով ու ավազով։ Սակայն հին տեխնիկայի և չդադարող ձյան հետևանքով կատարվող աշխատանքները չեն երևում, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնեց Կապանի կոմունալ ծառայության պետ Մհեր Բաբայանը։
Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև միջպետական մայրուղում։

Իսկ Գորիս-Սիսիան ճանապարհը անցանելի է, խցանումներ չկան,- հայտնում է Սյունիքի մարզայի փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը։ Մեղրիի լեռնանացքում տեղումները ևս չեն դադարել։ Ճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց են և երթևեկելի,- հայտնում են Մեղրու Ճանշինից և հորդորում՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով, գիշերն էլ երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։ Ահազանգ է ստացվել նաև միջհամայնքային ճանապարհներից։

Դեկտեմբերի 3-ից մինչ այսօր մոտ 180 մեքենա է հայտնվել խցանման մեջ։ Իսկ ՃՈ-ից տեղեկացանք, որ այսօր մերկասառույցի պատճառով Կապանում իրար են բախվել 3 ավտոմեքենա։ Բարեբախտաբար զոհեր չկան։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!