Սյունիքի նորանշանակ դատախազը կոռուպցիայի մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքի նորանշանակ դատախազը կոռուպցիայի մասին


Սյունիքի նորանշանակ դատախազը կոռուպցիայի մասին

 

Հեղինակ.

 

Սյունիքի  նորանշանակ դատախազը  կոռուպցիայի    մասին





Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանը ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Տեղեկացնենք նաև, որ վերջին շրջանում այս համակարգում կադրային փոփոխությունները հետևում են մեկը մյուսին։ Եվ որ Սյունիքի մարզը միակը չէ։
Գլխավոր դատախազի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել Գեղարքունիքի,Արմավիրի մարզերում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ։ Սյունիքի նորանշանակ դատախազը այս փոփոխությունները բնական է համարում։

"Մենք առաջնորդվելու ենք գլխավոր դատախազի դիրքորոշումներով։ Առաջին հերթին պետք է վերականգնենք ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։ Սա շատ կարևոր է, բացի այս որևէ զիջում չի լինելու",- ընգծեց դատախազը։
Խոսելով կոռուպցիայի ռիսկերի նվազման մասին՝ Արմեն Աֆանդյանը հստակեցրեց՝ կոռուպցիան միայն կաշառք տալն ու վերցնելը չէ։

Նորանշանակ դատախազը կոռուպցիայի դեմ պայքարում ակնկալում է զանգվածային լրատվամիջոցների աջակցությունը։ Անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցին տեղեկատվություն կտրամադրվի։ Հայտնի է, որ երբեմն անհրաժեշտ տեղեկատվության որոնման ճանապարհին լրատվամիջոցները խնդիրների առջև են կանգնում։ Ստիպված են լինում օրերով սպասել որևէ տեղեկություն ստանալու համար։ "Մենք աշխատում ենք թափանցիկ, թաքցնելու ոչինչ չունենք։ Իհարկե, առանց նախաքննական գաղտնիքը խախտելու պայմանով",- պարզաբանեց Արմեն Աֆանդյանը։
Նորանշանակ դատախազը հանդիպել է մարզպետ Վահե Հակոբյանի, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և իրավապահ մարմինների հետ։ "Համագործակցելու ենք և պետք է ամեն ինչ անենք, որ մարզում կոռուպցիան իսպառ վերացվի",-իր խոսքը եզրափակեց Սյունիքի դատախազը։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!