«Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցավ եռօրյա խորհրդաժողով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցավ եռօրյա խորհրդաժողով


«Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցավ եռօրյա խորհրդաժողով

 

Հեղինակ.

 

«Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցավ եռօրյա խորհրդաժողով


2013 թ. հունվարից մեկնարկել է «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի 2-րդ փուլը։ Այն իրականացվում է CARD հիմնադրամի և շվեյցարական HELVETASS Swiss Intercooperation-ի համատեղ ջանքերով, ֆինանսավորվում է Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է աջակցել Մեղրիի տարածաշրջանի պտղաբույծների, վերամշակողների և առևտրային կազմակերպությունների արտադրողականության և եկամտաբերության բարձրացմանը։
Ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-8-ը Ծաղկաձորում անցկացվեց խորհրդաժողով, որտեղ մի հարկի տակ էին հավաքվել Մեղրիի և Ագարակի տարածաշրջանների խոշոր ֆերմերները և պոտենցիալ գնորդները։ Ակնկալվում էր հաստատել արտադրող-իրացնող փոխշահավետ համագործակցություն։

Լուկաս Գասեռ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան
"Առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսում ենք ծրագրեր իրականացնել Հարավային Կովկասի 3 երկրներում։ Մեր առաջնայնություններից մեկն է տնտեսական զարգացումը գյուղական համայնքներում։ Այս համատեքստում մեր ուշադրության կենտրոնում է Սյունիք մարզը։ Ներկայումս 2 ծրագիր է իրականացվում այդտեղ՝ գյուղական համայնքներում տնտեսական զարգացում և կենդանիների բուծում"։

Ծրագրի 9 մլն ԱՄՆ դոլարից մոտ 4 մլն տրվում է Մեղրիին։ Համագործակցում են նաև Սյունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի հետ։
Համաժողովին ներկա էին 5 խոշոր առևտրային կազմակերպություններ, վերամշակող ընկերություններ։ Ֆերմերներին հնարավորություն էր ընձեռվել հենց տեղում ծանոթանալու իրացնողների հետ, համագործակցության եզրեր գտնելու։ Մասնակից ընկերությունները տեղական արտադրանքը ոչ միայն ներսում են սպառում, այլև փոխշահավետ համագործակցության արդյունքում արտահանելու ծրագրեր ունեն։

Հունիսին կայացած առաջին հանդիպման արդյունքում ձևավորվեց այնպիսի արժեշղթա, որի արդյունքում Մեղրու արտադրող ֆերմերները կարողացան իրենց չիրը «Շվեյցարական ծիրան» կազմակերպության շնորհիվ արտահանել Շվեյցարական շուկա, ինչը առաջին պաշտոնական արտահանումն էր։

Հարց քննարկումների միջոցով ներկայացվեցին բաց կողմերն ու առաջարկությունները։ Դրանց թվում էին հակակարկտային ցանցի տեղակայում, վաղահաս կեռասի, ազնվամորու տնկում, բույսերի պաշտպանության թեմայով ուսուցում Մեղրու համայնքում։

Եվգենի Ռյազանով «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի համաղեկավար
"Այս ծրագրի արդյունքը պետք է լինի ֆերմերների եկամուտի մեծացումը մրգերի վաճառքից, որը նրանք աճեցնում են Մեղրիում։ Մենք շատ կցանկանանք, որ Մեղրու յուրաքանչյուր ֆերմեր դառնա հարուստ և լավագույն ֆերմերը Հայաստանում"։

Թարմ և վերամշակված մրգեր թեմայով տեղի ունեցած զուգահեռ քննարկումների արդյունքում մի սեղանի շուրջ հավաքվեցին արտադրող-գնող, ֆերմեր-վերավաճառող օղակները։ Ներկայացվեցին առկա խնդիրներն ու լուծումները։ Գրեթե երկու թիմերում էլ պատկերը նույն էր՝ գնային համակարգը անկայուն է, հեռավորությունը մեծ, հակակարկտային կայաններն էլ որոշ համայնքներում բացակայում են։ Անհրաժեշտ է պայմանագրային պայմանների, տեղեկատվական բազայի, ոչ ֆորմալ համակարգող ունեցող խմբերի ստեղծում համայնքներում, փորձի փոխանակում։

Համաժողովին ներկա էին նաև արտահանողներ ռուսաստանյան շուկայից, ովքեր համտեսից հետո ցանկություն հայտնեցին մթերքը արտահանել նաև Ռուսաստան։ Իսկ ծրագրի համաղեկավարները վստահեցնում են՝ ունեն բարձր որակի միրգ, շուկա, որն ունի դրա պահանջարկը, մնում է միայն ամրապնդել գնորդ և իրացնող կապը։

«Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցավ եռօրյա խորհրդաժողով


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!