13-ամյա Ալեքսը 2014-ին ուզում է քայլել
Subscribe by RSS or Email


13-ամյա Ալեքսը 2014-ին ուզում է քայլել

 

Հեղինակ.

 

13-ամյա Ալեքսը 2014-ին ուզում է  քայլել


«Ձմեռ պապին չեմ հավատում», -ասում է 13-ամյա Ալեքսը։ Բայց սա դեռ չի նշանակում, որ տղան երազանքներ չունի կամ չի հավատում դրանց իրագործմանը։ Ավագ եղբորը բնորոշ հոգատարությամբ 2014-ին ցանկանում է քույրերին ուրախ տեսնել ու քայլել։ Ալեքսը ծնված օրից առողջական խնդիրներ ունի՝ ողնաշարի, ոտքերի։ Ինչի պատճառով էլ չի կարողանում քայլել ու միայն ծննդյան տոների ժամանակ է հայրը գրկած դուրս տանում։
Այն հարցին, թե ինչ է ուզում նվեր ստանալ, տղամարդուն բնորոշ հպարտությամբ պատասխանեց,- «ոչնչի կարիք էլ չունեմ, միայն թե հին աշխարհի մարդկանց մասին ավելի շատ բան եմ ուզում իմանալ»։
Հատուկ կարիքավոր երեխաների միամսյակի շրջանակներում «Քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը», «Հույսի և հավատի օջախ» ԲՀկ-ը նվերներով այցելեցին սոցիալապես անապահով հաշմանդամ երեխաներին, ովքեր ամիսներով տնից դուրս չեն գալիս և ստանում են տնային ուսուցում։ Նվերները տրամադրել էին Վորլդ Վիժնի տարածքային զարգացման գրասենյակը և քաղաքապետարանը՝ շախմատ, խաղալիքներ ու հագուստ։
Մեկ տարի առաջ «Դանդի Փրիշս Մեթալզ Կապան» ընեկերության գլխավոր տնօրեն Հրաչ ջաբրայանն է վիրահատության գումարով օգնել, նաև քաղաքապետարանն ու մարզպետարանը ։
Ի դեպ Ալեքսի հայրը 90-ականններին մասնակցել է արցախյան պատերազմին ու վիարվորվել։ 2-րդ կարգի հաշմանդամ է ։ Այս պահին շինարարների թաղամասում վարձով են ապրում։
Հաջորդ հասցեն Լեռնագործների 3-րդ նրբանցքն էր։ Երկու հաշմանադամներին՝ որդուն ու թոռանը խնամում է Արմեդա Վարդազարյանը ։ « Այս պահին ուշադրությունս ավելի շատ 4 ամյա Դավիթին է ուղղված»։
Դեռ մի քանի ամիս առաջ փոքրիկ Դավիթը սայլակի վրա էր, տատիկի շնորհիվ այսօր արդեն նստում ու անգամ կարողանում է կանգնել։ Ի դեպ հեռուստացույցից աչքը չի կտրում։
Հաշմանդամներին խնամող կինը կյանքը նրանց է նվիրել, ոչնչից չի դժգոհում , անգամ,որ տունը վթարային է ։ Միայն թե 29-ամյա որդին ու թոռը ոտքի կանգնեն։ Ասում է ՝ միայն լվացքի մեքենա չունեն, շորերը ձեռքով է լվանում։

Այս ընտանիքներ այցելելիս հասկանում ես. Չնչին ուշադրությունն անգամ մարդկանց կարող է ուրախություն պարգևել։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031