Հանրապետությունում հայոց լեզվի և գրականության տարվա լավագույն ուսուցչուհին Կապանից է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հանրապետությունում հայոց լեզվի և գրականության տարվա լավագույն ուսուցչուհին Կապանից է


Հանրապետությունում հայոց լեզվի և գրականության տարվա լավագույն ուսուցչուհին Կապանից է

 

Հեղինակ.

 

Հանրապետությունում հայոց լեզվի և գրականության տարվա լավագույն ուսուցչուհին Կապանից է


Ոչինչ չի փրկի ուսուցչին, եթե նա իր առարկային լավ չտիրապետի։ Սրանք Հայոց լեզվի և գրականության տարվա լավագույն ուսուցչուհու խոսքերն են։ Նինել Սարգսյանը դասավանդում է Կապանի թիվ 2 ավագ դպրոցում։ Կրթության և գիտության նախարարության և Հայ առաքելական եկեղեցու անցկացրած մրցույթից վերադարձել է դրամական պարգևով և վկայականով։ Մասնակցելիս չի պատկերացրել թե ինչ փուլերով պետք է անցնի։ Իսկ արդեն տեղում կողմնորոշվել է և լուծել 100 միավորանոց հարցաշարը։

«Մտածում եմ, որ յուրաքանչյուր ուսուցիչ էլ իր գործունեության ընթացքում և՜ առարկայական և՜ մեթոդական, մասամբ էլ օրենսդրական գիտելիքներով ընդունակ է, մրցունակ է նաև։ Մեր մարզը ես նկատեցի, որ տարբերվում է այնտեղ, և իրենց համար էլ կարծես թե զարմանալի չէր, որ դարձյալ Սյունիքի մարզն է լավագույն մրցանակները տանում»,-ասում է Նինել Սարգսյանը։

Ուսուցչուհին երեխաների հետ աշխատելու որևէ կարևոր մեթոդ չի առանձնացնում, ասում է դասի ժամանակ անկարևոր ոչինչ չի լինում։

«Երեխան անոթ չէ, ինչպես չինական ասացվածքն է ասում, որ գիտելիքները լցնես նրա մեջ։ Ամեն մի երեխայի անհատական, կրթական պահանջները պետք է հաշվի առնել, անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր դեպքում»։

Նինել Սարգսյանը շտեմարաններին դեմ չէ, սակայն կարծում է, որ ոչ մի դեպքում չի կարելի երեխայի մտածողությունն ավտոմատացնել։ Բանավոր խոսքը միշտ առաջին տեղում պետք է լինի։ Ուսուցչուհուն շնորհավորեցին նաև գործընկերները։

«Կոլեկտիվով շնորհավորում ենք Նինել Սարգսյանին նմանատիպ հաջողության հասնելու համար։ Եվ դա իհարկե ստիմուլ է, որ մեր մյուս մանկավարժներն էլ ցանկություն հայտնեն գնալու , մասնակցելու նման մրցույթների։ Դա և ֆինանսական աջակցություն է, և խրախուսանք է, ես կարծում եմ, որ դա իրականում մեծ հաջողություն է»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Հանրապետությունում հայոց լեզվի և գրականության տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվելը մեծ ձեռքբերում է ոչ միայն Նինել Սարգսյանի, այլև Կապանի համար 2 ավագ դպրոցի ողջ անձնակազմի համար։ Այսպես ասում է դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!