Մերկասառույցը " հույսը դրել էր" արևի վրա
Subscribe by RSS or Email


Մերկասառույցը " հույսը դրել էր" արևի վրա

 

Հեղինակ.

 


Մերկասառույցը  " հույսը  դրել  էր"   արևի  վրա




Երեկվանից տեղացած ձյունը անցորդների մեջ անհանգստություն էր առաջացրել։ Առավոտյան քաղաքում քայլող գլխիկոր անցորդներին միայն մի բան էր հուզում՝ ինչպես անել, որ ոտ ու ձեռ չջարդեն ։ Մինչև ժամը 12-ը պատկերն անփոփոխ էր ։ Ոչ մի փողոց, մայթ ու ճանապարհ չէր մաքրվել. մնում էր սպասել։ Մինչդեռ մանկապարտեզը,դպրոցն ու աշխատավայրը չէին սպասում։ Ոմանք այս ամենին նույնիսկ հումորով են վերաբերվում՝ ասելով թե դեռ ձյուն չի եկել, որ փողոցներում աղ ու ավազ ցանեն։

Փաստորեն արևն ավելի բարյացակամ գտնվեց։ Կամաց-կամաց սկսեց տաքացնել ու սառույցը տեղից շարժվեց։ Տեղեկացնենք նաև ,որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Եվ որ փողոցով անվտանգ քայլելը ևս մարդու իրավուքների մեջ է մտնում։
Ի դեպ այսօր մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել Կապանի կոմունալ ծառայության պետի հետ,զանգերին պատասխանող չկար։ Միայն ուշացումով փողոցի որոշ հատվածներում աղի ու ավազի հետքեր երևացին։ Կոմունալ ծառայության աշխատակիցները վերջապես գործի էին անցել։ Երբ արդեն արևը հասցրել էր ինչ-որ չափով հալեցնել սառույցը,իսկ որոշ հատվածներում էլ մեքենաներն իրար էին բախվել։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031