1992-ի դեկտեմբերի 10-ը . Արմեն Հայրապետյան (Միկրոբ)
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 1992-ի դեկտեմբերի 10-ը . Արմեն Հայրապետյան (Միկրոբ)


1992-ի դեկտեմբերի 10-ը . Արմեն Հայրապետյան (Միկրոբ)

 

Հեղինակ.

 

1992-ի  դեկտեմբերի 10-ը . Արմեն Հայրապետյան (Միկրոբ)
1992 թվականի դեկտեմբերի 10 ճակատագրական դարձավ Սյունիքի պատմության համար։ Հենց այդ օրը` լուսաբացին, հայկական ուժերին հաջողվեց թշնամուն դուրս մղել մեր պատմանական տարածքներից։ Հարազատ երկրամասի փրկության համար նահատակվեց Արմեն Հայրապետյանը`ժողովրդին առավել հայտնի Միկրոբը։ Կապանի համար վեց հիմնական դպրոցում ,ինչպես ամեն տարվա դեկտեմբերի 10-ին այսօր էլ ոգեկոչման օր էր։
Քաջարի մարտիկի՝ Արմեն Հայրապետյանի անունը կրող դասարանի աշակերտները ծաղիկներ դրեցին նրա հուշաղբյուրին, իսկ դպրոցում կազմակերպված ցերեկույթի մասնակիցները հիշեցին ազատամարտիկի դպրոցական կյանքի օրերը։
Կրթօջախում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Արմեն Հայրապետյանի կիսանդրին։ Դպրոցի դռներից ներս մտնող յուրաքանչյուր ոք առաջին հերթին խոնարհվում է հայրենիքի զինվորի հիշատակի առջև։ Իսկ «Քաջերի հարությունն է մահը» խորագիրը կրող անկյունը արտացոլում է դպրոցի շրջանավարտ 10 հայորդիների կատարած քաջագործությունները։ Աշակերտները ոգեկոչող բանաստեղծություններ ասմունքեցին, երգեցին, բարեմաղթանքներ հնչեցրին Միկրոբի ու նրա զինակից ընկերների հասցեին
Արմեն Հայրապետյանը ծնվել է 1963 թվականին։ Թողնելով ընտանիքը Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից կամավոր զինվորագրվեց հայրենիքի սահամները թշնամու ոտնձգությունից պաշտպանելուն։ Տնօրեն Մարինե Դավթյանը երեխաներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել այսօրվա խաղաղությունը մեզ պարգևած զինվորներից։
Դպրոցի անմար կրակը խորհրդանշում է, հերոս քաջորդիների հիշատակը ու նրանց կատարած սխրագործությունները ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!