Բարեփոխումներ՝ կոռուպցիոն ռիսկեր նվազեցնելու նպատակով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բարեփոխումներ՝ կոռուպցիոն ռիսկեր նվազեցնելու նպատակով


Բարեփոխումներ՝ կոռուպցիոն ռիսկեր նվազեցնելու նպատակով

 

Հեղինակ.

 

Բարեփոխումներ՝  կոռուպցիոն ռիսկեր  նվազեցնելու նպատակով
Նոտարական ,քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների,դատական ակտերի հարկադիր կատարման ,քրեակատարողական ծառայությունների ,պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրների ու իրականցվող բարեփոխումներին էր վերաբերում Կապանում անցկացված քննարկումը, որը նախաձեռնել էին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը։ Քննարկվող հարցերի շրջանակ լայն էր ու հրատապ։ Աջակցել քաղաքացիներին իրենց բողոքներն ուղղելու պետական մարմիններին, հակակոռուպցիոն բարեփոխումներին , ինչպես նաև բարձրացնել մարդկանց հակակոռուպցիոն իրազեկության մակարդակը սրանք այն երեք հիմնական ուղղություններ են, որոնք ծրագրի հիմքում են ընկած։
Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկաներին հորդորց անկաշկանդ ու ակտիվ մասնակցել քննարկմանը ։ Կաշառակերություն,կեղծիք ,հովանավորչություն.սրանք կոռուպցիայի ընդամենը մի քանի ձևերն են։Սրանցից յուրաքանչյուրին ցանկացած անհատ բախվում է իր կյանքի ընթացքում ,իսկ վերը նշված ոլորտները կարելի է ասել թիրախայիններից են։Իրականացված ու մինչ այժմ էլ իրականացվող բարեփոխումների նպատակն էլ հենց կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն են միտված։ Ըստ արդարադատության փոխնախարարի ուրախալին այն ,որ քննարկմանը մեծ թիվ են կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ։
Այս տարվա 2 –րդ կիսամյակում սա 4-րդ քննարկում է, որ իրականացվում է մարզերում։ Արամ Օրբելյանը հակիրճ ներկայացրեց պետական մարմիներում իրականացված բարեփոխումները։Սկսելով պետական ռեգիստրի գործունեությունից նշեց, որ ներդրվել է էլեկտրոնային ռեգիստրի համակարգ ,որի շնորհիվ անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց գրանցումը բավականին հեշտացել է։
Արշավիր Խալափյանը Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի իրականացրած գործունեության, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բողոքների մասին տեղեկություններ հրապարակեց։Օրինակ բերելով նոտարական ոլորտից ներկաների ուշադրությունը հրավիրեց փաստաբանին տրվող գրավոր լիազորագրի խնդիրին։
Նոտարական ոլորտի խնդիրների մասին խոսեցին նաև Կապանի ,Գորիսի Սիսիանի նոտարական գրասենյակների ղեկավարները։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ Արթուր Մաքունցը անդարդարձավ աշխատակիցների սոցիալական պայմաններին ։ Իսկ այլընտրաքային պատիժների կատարման Սյունիքի մարզային բաժանմունքի պետն էլ դատապարտյալների հանրային աշխատանքները մարզի գյուղերում կազմակերպելու դժվարությունների մասին խոսեց։
Բարձրացված բոլոր հարցերը արդարադատության նախարարի տեղակալի կողմից գրանցվեցին և ինչպես հավաստիացրեց Արամ Օրբելյանը բոլոր կլենեն
տեսադաշտում և հետագա բարեփոխումները կատարելիս հաշվի կառնվեն ։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!