Մոլլայի խրատներն աղջկան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Զիզի-Բիզի » Մոլլայի խրատներն աղջկան


Մոլլայի խրատներն աղջկան

 

Հեղինակ.

 

Մոլլայի խրատներն աղջկան


Մոլլան մի աղջիկ է ունենում, ում ցանկանում է պաշտպանել կյանքի վտանգներից: Երբ նրա գեղեցկությունը սկսում է փթթել, ինչպես ծաղիկը, նա մի կողմ է տանում իր աղջկան, որպեսզի պատմի, թե որքան հաճախ են կյանքում ստորություններ ու խարդախություններ հանդիպում.

- Թանկագի՛ն աղջիկս, մտածի՛ր այն բանի մասին, ինչ հիմա ես քեզ կասեմ: Բոլոր տղամարդիկ միայն մի բան են ուզում: Նրանք խորամանկ են, նենգ ու ամենուր թակարդներ են դնում, որտեղ միայն կարող են: Դու անգամ չես հասցնի նկատել, թե ինչպես ես խրվել նրանց կրքերի ճահճում: Ցանկանում եմ ցույց տալ քեզ ճանապարհը` տանող դեպի դժբախտություն:
Սկզբից տղամարդը գովերգում է իր առավելություններն ու հիանում քեզանով: Հետո հրավիրում է քեզ ման գալու: Այնուհետև դուք անցնում եք նրա տան մոտով, ու նա ասում է, որ մոռացել է վերարկուն տանը և առաջարկում իր հետ մտնել տուն` վերարկուն վերցնելու: Այդտեղ նա առաջարկում է քեզ նստել, թեյ ըմպել: Դուք միասին երաժշտություն եք լսում, անցնում է մի փոքր ժամանակ, և նա նետվում է քեզ վրա: Ու վերջ` դու պատվազրկված ես, մենք` ես և քո մայրը, պատվազրկված ենք: Մեր ամբողջ ընտանիքը պատվազրկված է, իսկ մեր բարի անունը` ոտնատակ արված:

Աղջիկը սրտին մոտ է ընդունում հոր խոսքերն ու մի օր, հպարտ ժիպտը դեմքին, մոտենում է նրան և ասում.

- Հայրի՛կ, դու հաստատ մարգարե ես: Դու որտեղի՞ց գիտեիր, որ ամեն ինչ հենց այդպես էլ լինելու է: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես դու պատմել էիր: Սկզբից նա հիանում էր իմ գեղեցկությամբ: Հետո հրավիրեց ինձ ման գալու: Այնպես ստացվեց, որ մենք միամիտ անցնում էինք նրա տան մոտով, ու այդտեղ նա նկատեց, որ մոռացել է վերարկուն տանը: Որպեսզի ես դուրսը չսպասեմ, խնդրեց ինձ իր հետ մտնել տուն: Եվ ինչպես քաղաքավարությունն է ենթադրում, առաջարկեց նստել ու մի բաժակ թեյ ըմպել: Իսկ ժամանակը նա գեղեցկացրեց հիասքանչ երաժշտությամբ: Այդտեղ ես հիշեցի քո խոսքերն ու գիտեի, թե ինչ է ինձ սպասվում, բայց դու կզարմանաս և կհամոզվես, որ ես արժանի եմ քո աղջիկը լինելուն: Երբ զգացի, որ պահը մոտենում է, ես ինքս նետվեցի նրա վրա և պատվազրկեցի նրան, նրա ծնողներին, ողջ ընտանիքին և նրա բարի անունը:

Psymag.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!