«Օռած քարն» ու Կապանի հերոսները. Վարուժան Մանուկյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Օռած քարն» ու Կապանի հերոսները. Վարուժան Մանուկյան


«Օռած քարն» ու Կապանի հերոսները. Վարուժան Մանուկյան

 

Հեղինակ.

 

«Օռած քարն» ու Կապանի հերոսները. Վարուժան Մանուկյան


1992թ դեկտեմբերի 10-ի գիշերը սկսվեց Կապանի ու կապանցիների համար ամենակարևոր կետերից մեկի «Օռած քար» կոչվող հատվածի կրակակետերի ոչնչացումը։ Օրերը լարված էին, տեղացի քաջերը հերոսությամբ էին պայքարում մաքրելու սեփական հողն ու սահմանները ադրբեջանցիներից։Այդ քաջերի շարքում էր նաև ավագ լեյտենենանտ, առանձին մոտոհրաձգային դիվիզիոնի հրամանատար Վարուժան Մանուկյանը՝ Գյուրզան։ Հերոսի մոր խոսքերով՝ չկար որևէ պաշտպանական գործողություն, որին Վարուժանը չմասնակցեր։ Երբ մտահոգ մայրը խնդրում էր տանը մնալ, պատասխանում էր,-«համարիր որ ինձ չես ունեցել, նվիրիր ինձ հայրենիքիս»։

Մարգարիտա Մարտիրոսյան-Վարուժան Մանուկյանի մայրը
«Տենց տեղ չկա, որ Վարուժանը մասնակցած չլինի, բոլորին մասնակցածա, Արծվանիկի,Կարմրաքարի,Գորիսի, Սրաշենի ,Ճակատենի ,Ծավի , Հորադիզի , լրիվ գյուղերի պաշտպանության գործերին։ Ես էլ վախը սրտիս ապրում էի ։ Հենց 88թ-ին էլ երկրաշարժը եղավ առաջիններից էր,որ գնաց,Կարմրաքարում հրետանու դասերի գնաց,հետո երբ ճանապարհներն էին վտանգավոր դարձել, մի քանի հոգով իրենք օգնում, ճանապրհում էին մարդկանց,որ անվնաս տեղ հասնեն»։

Շատ քաջագործությունների մասին են պատմում զինակիցները, իր խիզախության շնորհիվ Վարուժանը թշնամու բանակին խոշոր կորուստներ է պատճառել և հենց դրա համար է, որ հակառակորդ բանակի առաջնորդները գնահատել էին Գյուրզայի պատվախնդիր գլուխը։

Սամվել Պողոսյան-պահեստազորի փոխգնդապետ
«Միշտ իրա գրուպպան ամենադժվար տեղն էր գնում, միշտ իր վրա դրված պլանները կատարում էր։ Շատ շուտ և սովորում էր և սովորեցնում ։Էդ չարաբաստիկ օրը, երկու տանկ կար, անպայման ուզում էր ոչնչացներ էդ տանկերը։ Բայց կռվի դաշտում ամեն ինչ չի, որ քո ուզածովա լինում»։
Արարատ Մանուչարյան-գնդապետ,դեսանտա-գորհային գումարտակի նախկին հրամանատար
«1994թ-ի հունվարից մինչև ապրիլի 22-ը իր խփվելու վերջին օրը մենք միասին նույն ուղղությամբ էինք մարտնչում հարձակվող ուժերի դեմ։ Լինում էր, որ օրվա ընթացքում միանգամից 10-ից 15 տանկ գալիս էին մեզ վրա , այդ ժամանակ նա իր «շտուրմես»-ով խփեց երկու տանկ,իր հակատանկային միջոցներով Տ12-ով նույնպես հակառակորդի տանկերին մեծ վնաս էր հասցնում։ Ապրիլի 22-ին կորուստը մեծ էր, նա մենակ դուրս եկավ երկու տանկերի դեմ , հակառակորդի տանկը հանկարծակի չնախատեսված տեղից դուրս եկավ և խոցեց իր շտուրմեսը,որի մեջ էր նաև Վրուժանը։ Մեխանիկին հաջողվեց դուրս գալ, բայց նրան չհաջողվեց դուրս բերել,արագ բռնկվեց տեխնիկան»։

Վարուժանին բոլորն են հիշում։ Իրեն ճանաչող յուրաքանչյուրի հիշողություններում ներկա է աշխույժ ու սիրունատես երիտասարդը։ Նա, ով իր փոքրիկ դստրիկին ու դեռևս չծնված մյուս աղջնակին պարտադրեց հայր ունենալու երազանքը և գնաց հերոսանալու նրանց ու մյուս բոլոր մանուկների խաղաղության համար։ Նա արցախյան պատերազմի վերջին զոհն էր։ Այժմ թոռնիկերն էլ են ճանաչում հերոս պապին։ Մայրը միայն մի բան է ափսոսում՝ որդուն չգնահատեցին։

Մարգարիտա Մարտիրոսյան-Վարուժան Մանուկյանի մայրը
«1988թ-ից մինչև 94թ-ը էդ ուղին անցելա, բայց միայն արիության մեդալ են շնորհել իրեն։ Ես շատ դժգոհ եմ մեր զինված ուժերից»։

Գյուրզան հերոսի կոչում չստացավ, բայց այն կոչումը որը չի շնորհում և ոչ մի կառույց,միշտ կմնա սերունդների հիշողության մեջ։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!