Գյումրիի ՏՏ կենտրոնը Սյունիքի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացրեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գյումրիի ՏՏ կենտրոնը Սյունիքի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացրեց


Գյումրիի ՏՏ կենտրոնը Սյունիքի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացրեց

 

Հեղինակ.

 

Գյումրիի ՏՏ կենտրոնը Սյունիքի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացրեց


Սյունիքի տարբեր դպրոցների ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչների համար նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 6-ը գիտելիքները թարմացնելու և նոր հմտություններ ձեռք բերելու լավ հնարավորություն էր ստեղծել Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։ Վերապատրաստման դասընթացներով կենտրոնն արդեն 5րդ տարին է շրջում է մարզերում և փորձում ծրագրավորումն ապակենտրոնացնել, հասցնել երկրի հեռավոր ծայրերը։ Այս ամենն իհարկե առանց ֆինանսական օժանդակության հնարավոր չէր լինի։

«Հայ կրթական հիմնարկության ֆինանսավորմամբ ամեն տարի կենտրոնն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստում, նպատակները երկուսն են՝ ուսուցիչներին զինել գործնական գիտելիքներով, այն ինչ դասագրքում կա տեսական, իրենք կարողանան գործնականում փոխանցել աշակերտներին և երկրորդ՝ այդ դպրոցներին տրամադրում ենք երկու համակարգիչ և մեկ տպիչ մեքենա որպես նվիրատվություն»,-նշեց Գյումրիի ՏՏ Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Համակարգիչներն ու տպիչ սարքերը դպրոցները կստանան մինչև տարվա վերջ։ Սակայն ուսուցիչներն ավելի շատ կարևորում են այն գիտելիքները, որոնք ձեռք բերեցին դասընթացի շրջանականերում։

«Մենք ստացել ենք ոչ միայն ծրագրային գիտելիքներ, այլև այն ինչ մեզ հետաքրքրել է։ Դասերը եղել են հագեցած, կարճ ժամանակում ստացել ենք մեծ ինֆորմացիա, որը շատ խիստ կարևոր էր և մատչելի»։
«Հիմա կարող ենք հեշտությամբ համակարգիչը ֆորմատ անել, տանը նստած մյուս համակարգչի վրա գործ անել»,-ասում են նրանք։

Դասընթացի վերջում ուսուցիչները քննություն են հանձնել և ստացել վկայականներ, որոնք ինչպես նշեց կենտրոնի գործադիր տնօրենը, արտասահմանում ևս ճանաչվում են։ Դասախոսին շնորհակալություն հայտնեցին , լուսանկարվեցին և հրաժեշտ տվեցին գործընկերներին՝ հույսով, որ մարզկենտրում տեղեկատվական կենտրոնը ևս կունենա իր մշտական տեղը։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!