Ֆորում-թատրոն կապանցի ուսանողների մասնակցությամբ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ֆորում-թատրոն կապանցի ուսանողների մասնակցությամբ


Ֆորում-թատրոն կապանցի ուսանողների մասնակցությամբ

 

Հեղինակ.

 

Ֆորում-թատրոն կապանցի ուսանողների մասնակցությամբ


Դեկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Կապանի գրասենյակում ձևաչափով նոր, հետաքրքիր միջոցառում անցկացրեց Վորլդ Վիժն կազմակերպությունը՝ ՀԵՀ-ի և Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի աջակցությամբ։ Այստեղ էին հավաքվել քաղաքի բարձրագույն և միջին մասնագիտական 5 ուսումնական հաստատությունների ուսանողները։ Վերջիններս միավորվել էին Միավ/ Ձիահի դեմ պայքարի համաշխարհյային օրվա առթիվ։

«Նպատակն է համախմբել երիտասարդներին մեկ խնդրի շուրջ, նաև տալ գիտելիքներ Միավ/Ձիահ-ի մասին, և խարան խտրականության մասին, ինչը վերջերս շատ տարածված է»,-նշեց Վորլդ Վիժն-ի համայնքային զարգացման մասնագետ Լուսինե Սարուխանյանը։

Միջոցառման առաջին փուլում կազմակերպող կողմը փորձեց համախմբել երիտասարդներին՝ լռության պարույր խաղի օգնությամբ։ Վերջնական արդյունքին,Իհարկե,հասան, սակայն համբերատար լռել և լինել միասնական ուսանողներին այդքան էլ չէր հաջողվում։

Երկրորդ փուլը հիմնականն էր։ Ֆորում-թատրոն կոչվող ներկայացմանն ուսանողներն իրենք պետք է շարունակեին և կոնֆլիկտային տեսարանին տային սեփական լուծումը։ Ամեն մի թիմի տրվեց մեկ թեմա,որը ներառում էր հիվանդություններին առնչվող որևէ փոքրիկ սյուժե։ Ուսանողներն այն բեմադրեցին՝ իրենց իսկ հորինած վերջաբանով։

Միջոցառման արդյունքներից գոհ էին բոլորը։ Այստեղ հաղթողներ և պարտվողներ չկային։ Նպատակը մեկն էր՝ երիտասարդներին հիվանդությունների մասին լիարժեք գիտելիքներ փոխանցել։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031