Վիճակահանությամբ կորոշվի, թե ով որտեղ է ծառայելու
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վիճակահանությամբ կորոշվի, թե ով որտեղ է ծառայելու


Վիճակահանությամբ կորոշվի, թե ով որտեղ է ծառայելու

 

Հեղինակ.

 



Վիճակահանությամբ կորոշվի, թե  ով  որտեղ  է  ծառայելու



2013 թ-ի ձմեռային զորակոչը պետք է մեկնարկեր գալիք տարվա հունվար-փետրվարին։ Մինչդեռ այսօր Կապանի զինկոմիսարիատի բակից 17 պատանիներ, հրաժեշտ տալով ծնողներին ու հարազատներին, մեկնեցին զինվորի իրենց պարտքը կատարելու ։
Նորակոչիկների մեծ մասը այս անգամ 18-ը լրացած պատանիներ էին, ովքեր չեն սովորում բուհում կամ ինչ-ինչ պատճառներով օգտվել էին տարկետման իրավունքից և այժմ լրացել է ժամանակը։ Ի դեպ , պաշտպանության նախարարի հրամանով այս անգամ վիճակահանությամբ է որոշվելու, թե ով որտեղ կծառայի։
Զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը այս սկզբունքը ճիշտ համարեց ։ « Ամեն մեկը թող ընտրի իր բախտի ճանապարհը»,-ասում է ։
Ինչ վերաբերում է միակողմանի ծնողազուրկ կամ զոհված ազատամարտիկների որդիների արտոնություններին և թե ինչպես պետք է վիճակահանությամբ այս հարցը կարգավորվի, Լեոնիդ Գրիգորյանը պարզաբանեց , որ դրան տեղում լուծում կտրվի։
Վիճակահանության որոշմանը տեղյակ ծնողներից ոմանք ևս այն արդարացի համարեցին։ " Այս տարբերակով զինվորը ինքն է որոշում",-ասում են։
Լեոնիդ Գրիգորյանը մարտական ուղի անցած տղամարդկանց հորդոորում է գալ և համալրել հայոց բանակի շարքերը։ Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը 2014 թ-ից կբարձրանան։ Եվ գնալով կլուծվի նաև հեռավորության խնդիրը։ Պայմանագրային զինծառայողը նաև կարող է սովորել սերժանտական դպրոցում, որն արդեն գործում է։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!