Կապանի մշակույթի կենտրոնի սանհանգույցները այլևս դժգոհություն չեն առաջացնի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի մշակույթի կենտրոնի սանհանգույցները այլևս դժգոհություն չեն առաջացնի


Կապանի մշակույթի կենտրոնի սանհանգույցները այլևս դժգոհություն չեն առաջացնի

 

Հեղինակ.

 

Կապանի մշակույթի կենտրոնի սանհանգույցները այլևս դժգոհություն չեն առաջացնի


Բոլորն են հիշում, թե ժամանակին ինչ անմխիթար վիճակում էր գտնվում Կապանի մշակույթի կենտրոնի սանհանգույցը։ Միջոցների սղության պատճառով նորոգումը շարունակ հետաձգվում էր, նշում է Մշակույթի կենտրոնի տնօրենը։ Այսօր վերջապես այդ հարցը լուծվել է։ Շատ կարճ ժամանակահատվածում նորոգված սանհանգույցը այլևս դժգոհության տեղիք չի տալիս։ Օգտագործվել է նորագույն սանտեխնիկա։

"Աշխատանքները իրականացվել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ, Կապանի քաղաքապետի մասնակցությամբ և Լեռնահայաստան հիմադրամի ֆինանսավորմամբ",- նշում է Մշակույթի կենտրոնի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։

Կառուցվել է նաև կաթսայատան նոր հնոց։ Բավականին աշխատանքներ են կատարվել և այսօր պետք է փորաձարկվի, նշում է տնօրենը, թերություններ լինելու դեպքում կվերացնենք և մոտ ժամանակներում պատրաստ կլինի ջեռուցման համար։

Մնում է հուսալ, որ աշխատանքները շարունակական կլինեն և հետագայում կունենանք ժամանակակից կառույց։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!