Առաջին ձյունը Կապանի Ճշշ ՍՊԸ-ի աշխատակիցներին անակնկալի չի բերել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Առաջին ձյունը Կապանի Ճշշ ՍՊԸ-ի աշխատակիցներին անակնկալի չի բերել


Առաջին ձյունը Կապանի Ճշշ ՍՊԸ-ի աշխատակիցներին անակնկալի չի բերել

 

Հեղինակ.

 




Առաջին  ձյունը  Կապանի  Ճշշ  ՍՊԸ-ի  աշխատակիցներին  անակնկալի  չի  բերել
Երեկ Կապանում տեղաց առաջին ձյունը։ Ոմանք ուրախացան, որովհետև ձյան փաթիլներն էին կարոտել, իսկ վարորդներից ոմանք էլ ընդհակառակը ՝ մտածում էին, թե ինչպես են ամառային անվադողերով հաղթահարելու մերկասառույցը։ Առավոտյան արդեն ձյունը դադարել էր , իսկ քաղաքի տարբեր հատվածներում դեռ մերկասառույցը կար։ Ինչ վերաբերում է միջպետական, այլընտրանքային և հանրապետական նշանակության ճանապարհներին, դրանք մաքրվում էին։ Կապանի Ճշշ ՍՊԸ-ի աշխատակիցները մի քանի խմբով առավոտից անցել էին իրենց գործին։ «Անակնկալի չենք եկել»,- ասում են։

Սերյոժա Օրբելյանը վստահեցնում է , որ ինչպես հարկն է ճանապարհները մաքրել են , աղով,ավազով մշակել ։ Անգիր գիտեն, թե որ հատվածում ինչքան կպահանջվի։ Այսօր օրինակ մերկասառույցի հաստ շերտը ստիպված են եղել կրկնակի մշակել ։ չնայած ՝ աղը նաև ասֆալտը քայքայելու հատկություն ունի։ Աշղեկը պարզաբանում է.» աղը քիչ քանակությամբ ենք խառնում, չէ որ ճանապաչհը կարռուցողն է լ ենք մենք»։


Կոնկրետ այսօր աշխատակիցները ընկերության ենթակայության տակ գտնվող ճանապարհների մաքրման համար 5 տոննա աղ և 12 խորանարդ մետր խիճ ու ավազ են օգտագործել։ «Ժամը 10-ի դրությամբ բոլոր հատվածները անցանելի էին։ Երթևեկության խնդիր չի եղել» , -վստահեցնում է աշխեկը։
Հերմինե Միքայելյան


Նույնը չի կարելի ասել քաղաքի որոշ հատվածների մասին։ Հունան Ավետիսյան, Թումանյան փողոցեների ոչ արևկող հատվածներում մեքենաները հազիվ էին շրջանցում խաչմերուկը։ Հատկապես ամառային անվադողերով ավտոմեքենաները։ Ամեն դեպքում պետք զգույշ լինել ու ռիսկի չդիմել։

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!