Այս տարվա դեկտեմբերի 3 տարբերվեց նախորդներից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այս տարվա դեկտեմբերի 3 տարբերվեց նախորդներից


Այս տարվա դեկտեմբերի 3 տարբերվեց նախորդներից

 

Հեղինակ.

 

Այս  տարվա  դեկտեմբերի 3  տարբերվեց  նախորդներից

Այս տարվա դեկտեմբերը Կապանի համար 3 հատուկ կրթահամալիրում աշխույժ տրամադրությամբ են դիմավորել։ Մի քանի օր է արդեն կրթօջախում հյուրերն ու նվերները չեն պակասում։ Զարմանալի ոչինչ չկա. այս անգամ հաշմանդամների միջազգային օրը իսկական տոնահանդեսի վերածվեց։

Հրավիրատոմսերից սկսած ամեն ինչ երեխաների երևակայության արդյունք էր։ Կրթօջախի պատերին փակցված և ցուցադրված ձեռքի աշխատանքները այս մի քանի օրվա ընթացքում ավելի էին շատացել, դրանք երեխաների առօրյայի մասին էին պատմում։ ։ Թելեր,գունավոր թղթեր, կտորներ, փայտ։ Մի խոսքով ցանկացած նյութից ինչ-որ բան էին կարողացել ստանալ։

Տոնահանդեսը սկսվեց զավեշտալի լուսանկարների ցուցադրումով , որից հետո « Պրոստակվաշինա» մուլտֆիլիմի հերոս փոստատար Պեչկինը որոշեց այցելել երեխաներին։

Ջերմ մթնոլորտից ապշած Պեչկինը սկսեց պայուսակից հանել ծրարներ ու բաժանել երեխաներին։ Հենց այդ նամակների մեջ էլ թաքնված էր օրվա կարգախոսը.»Մենք ամեն ինչ կարող ենք» ։ Այս մեկ նախադասությամբ էլ ամեն ինչ ասված էր ։ Բեմականացում, ոտանավորներ ու այն ամենը ինչին հասել էին երեխաները ուսումնական տարվա ընթացքում տոնահանդեսի ժամանակ ցույց տվեցին։

Էլ ինչ տոն առանց նվերների։ Անակնկալներով լի տուփը դահլիճ բերվեց ավտոմեքենայով։
Հաշմանդամների տոնին նվիրված կրթօջախի այս տարվա միջոցառումը տարբերվեց նախորդներից հատկապես հովանավորների առատությամբ։
Իսկ գլխավորը «Լեռնահայաստան» ԲՀ-ն էր ։ Քաղցրավենիքի ու խմորեղենի պակաս չզգացվեց։ Դրանք տրամադրվել էին քաղաքապետի, խմորեղեն արտադրող ընկերությունների, անհատ գործարարների կողմից։

«Կրթություն և դաստիարակություն» հենց սա է տնօրեն Ռիտա Դավթյանը համարում կոլեկտիվի հաղթանակը։ «շատ նպատակներ ու սպասելիքներ ունենք, դրանց մեծ մասը իրականցվել են։ Այս պահին Առաջաձորի դպրոցը նորոգելու ու հատուկ կարիքավոր երեխաների համար կացարան դարձնելու ծրագիր կա։ Այս հարցում ևս մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է աջակեցել»,-ասում է։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!