Երեխաները ապացուցում են ,որ ամեն ինչ կարող են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Երեխաները ապացուցում են ,որ ամեն ինչ կարող են


Երեխաները ապացուցում են ,որ ամեն ինչ կարող են

 

Հեղինակ.

 

Երեխաները ապացուցում են ,որ ամեն ինչ կարող են

Չկա մի երևակայական պատկեր ,որ իրական ձև ու կերպարանք չստանա,եթե համամիտ չեք այս կարծիքին ապա երեխաները ձեզ կապացուցեն։
Պլաստմասե շշեր ,դեկորներ ,փայլեր ,թելեր գեղեցիկ իրեր պատրաստելու համար մնում է միայն այս ամենը համադրել ու օգնության կանչել երևակայությանը։ Դեկտեմբերի 3 –ի՝ հաշմանդամների միջազգային օրվա արթիվ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և "Լեռնահայաստան" բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ օրերս կազմակերպվել էր "Մեկնիր կարեկից ձեռքդ" միջոցառումը։ Հատուկ կարիքավոր երեխաները ու Կապանի խնամքի կենտրոնի աշակերտները համախմբվել էին մեկ հարկի տակ և միասին փորձում էին իրենց ձեռքի աշխատանքների շնորհիվ գեղեցիկ իրեր պատրաստել ։
Երեխաները հիմնականում ամանորի տոները խորհրդանշող խաղալիքներ էին պատրաստում։ Ասում են այս տարի որոշել են տոնածառերը զարդարել իրենց խաղալիքներով։
Մարդը միակ հրաշքն է երկիր մոլորակում, իսկ մնացած բոլոր հրաշքները նրա ստեղծագործության արդյունքն են։ Այս երեխաների ոգևորությանը նայելով կարելի է հասկանալ, թե որքան խանդավառության է թաքնված նրանց մեջ։Բավական է միայն հնարավորություն ստեղծել ու նրանք այդ ամենը ցույց կտան։
Ճիշտ է ,մեկը՝ փոքր-ինչ լավ չի լսում, մյուսը դժվար է քայլում ,երրորդն էլ խոսելու կարողություն չունի ,այս ամենը խնդիր չէ միմյանց հասկանալու ու մեկ թիմով աշխատելու համար։
Նախաձեռնությանը աջակցել են Կապանի "Հույսի և հավատի օջախ" հասարակական կազմակերպությունը, Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը, ՀՀԿ -ի երիտասարդական թևի կամավորները։ Նախաձեռնողները մտադիր են պատրաստված խաղալիքները վաճառել և ստացված հասույթով ամանորի նվերներ գնել հատուկ կարիքավորների համար։


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031