Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում բատիկայի դասընթացներ են ընթանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում բատիկայի դասընթացներ են ընթանում


Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում բատիկայի դասընթացներ են ընթանում

 

Հեղինակ.

 

Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում բատիկայի դասընթացներ են ընթանում



Վերջին ժամանակներս քաղաքում լուրեր էին տարածվել այն մասին, թե Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը։ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը անհիմն համարեց այս տեղեկատվությունը, նշելով որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով ոչ միայն երբեք չեն դադարեցրել իրենց գործունեությունը, այլև ունեն նոր ծրագրեր և նպատակներ։

"Կապանի կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ նախագահ Քրիստինա Սաղաթելյանը նշում է. "Եկող տարվա ծրագրում մենք նպատակունենք էլ ավելի պրոֆեսիոնալ ձևով զբաղվել կավագործությամբ, աշխատանքները վաճառեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Այս ձևով հնարավորություն կտանք որոշ կանանց վաստակել իրենց գումարը և նպաստել գործազրկության կրճատմանը։

Կենտրոնը ծրագրեր կիրականացնի նաև Կանանց իրավունքների պաշտպանության, Կապանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Կենտրոնի գլխավոր նպատակն է Կապանի կանանց և աղջիկներին օգնել նոր հմտություններ ձեռք բերելու ձեռքի աշխատանքի ոլորտում։ Օժանդակելու նրանց ովքեր կարիք ունեն խարհրդի, տեղեկատվություն ստանալու։

Կավագործություն, կար ու ձև, քվիլինգ, համակարգչային և անգլերենի, իսկ այժմ էլ բատիկայի դասընթացներ։ Դասընթացավարը հույս ունի, որ Կապանում դեռևս այդքան էլ տարածում չունեցող նկարչության այս ճյունը որոշ ժամանակ անց իր տեղը կունենա, քանի որ նպաստում է ճաշակ ձևավորելուն և յուրահատուկ կիրառություն ունի։

Ամիրջանյան Սիրան դասընթացավար. "Բատիկան ինդոնեզիական նկարչություն է կտավի վրա, քիչ թվով աշակերտներ ունենք, բայց ինչքան գնա կավելանա"։

Անսահման երևակայություն, ձեռքի ճկուն և նուրբ աշխատանք է պահանջում բատիկան։ Աշակերտներն էլ մեծ հաճույքով են մասնակցում, նշում է դասընթացավարը։
Կենտրոնի գործունեությունը այս տարի կտևի մինչև տարեվերջ, իսկ աշխատանքները կվերսկվսեն ամանորի տոներից հետո։

Լիլիթ Գևորգյան

Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում բատիկայի դասընթացներ են ընթանում
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!