Իրավական հասարակությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իրավական հասարակությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ


Իրավական հասարակությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

 

Հեղինակ.

 

Իրավական հասարակությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ


Իրավական հասարակության հասարակական կազմակերպությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ Արդեն մեկ ամիս է պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց խորհրդատվությամբ բոլոր այն քաղքացիներին, որոնց իրավունքները աշխատավայրում խախտվել է։ Կազմակերպության դիտարկմամբ նախաձեռնությունը ինքնանապակ ու ոչ էլ առավել ևս անհիմն չէ, քանի որ բազմաթիվ ահազանգեր են ստացել։

Էդգար Հովհաննիսյանի կարծիքով աշխատանքային իրավահարաբերություններում մեր համաքաղաքացիները բավարար գիտելիքներ չունեն։ Կազմակերպությունը դիմումատուների ու հիմնարկ-ձեռնարկությունների անունները չի հայտնում կոնֆիդեցիալությունը պահպանում են։ Մեկ ամսվա ընթացքում դիմումների քանակը չի անցել 2 տասնյակից։

Իրավական հասարակություն հասարակական կազմակերպությունը մտադիր է նախաձեռնությունը շարունակել ու ներկայացուցիչները համոզված են, որ արդյունքի կահասնեն։ Եթե քաղքացին արդեն իսկ չի վախենում ու դիմում է իրենց օգնությանը մեծ հաջողություն է։

Էդգար Հովհաննիսյանը համոզված է, որ իրականում աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը շատ են պարզապես չեն բարձրաձայնվում։ Խանգարող հաանգամանքներից մեկն էլ փոքր քաղաք լինելն է։ Իրավական հասարկությունը մյուս կազմակերպություններին ևս կոչ է արել միանալ իրենց նախաձեռնոթւյանը, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չեն ստացել։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!