Տեսողության խանգարում, հոգեկան ընկճվածություն. Համակարգչային տեխնոլոգիաների բացասական ազդեցությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տեսողության խանգարում, հոգեկան ընկճվածություն. Համակարգչային տեխնոլոգիաների բացասական ազդեցությունը


Տեսողության խանգարում, հոգեկան ընկճվածություն. Համակարգչային տեխնոլոգիաների բացասական ազդեցությունը

 

Հեղինակ.

 

Տեսողության խանգարում, հոգեկան ընկճվածություն. Համակարգչային տեխնոլոգիաների բացասական ազդեցությունը


Օրեցօր զարգացող Էլեկտրոնային տեխնիկան մուտք է գործել ոչ միայն աշխատանքի ոլորտ, այլև մարդկանց բնականոն կյանք։ Այսօր գրեթե անհնար է պատկերացնել առօրյան առանց համակարգչային տոխնոլոգիաների։ Թեև բոլորս ենք գիտակցում օրգանիզմին հասցված վնասակար ազդեցությունը, բայց այնուամենայնիվ շարունակվում ենք մեծից փոքր օրվա մեծ մասը անցկացնել համակարգչային էկրանների առջև։ Անհրաժեշտ է ևս մեկ անգամ նշել, որ առաջին հերթին վնասում ենք մեր աչքերը, որի օգնությամբ 85 տոկոսով ընկալում մեզ շրջապատող աշխարհը։

Հարկ է նշել, որ համակարգչի առջև երկար նստելը առաջացնում է լարվածություն, հոգնածություն, թմրածություն։ Սակայն քանի որ մարդկանց աշխատանքը մեր օրերում անհնար է պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաների, բժիշկները և համակարգչային օպերատորները խորհուրդ են տալիս գոնե հետևել մի շարք կանոնների։ ՀԱմակարգիչը տեղադրել լուսավոր սենյակում, պահպանել մոտ 70 սմ հեռավորություն, նստել ուղիղ, ոտքերը և ձեռքերը ծալած, պարբերաբար կատարել աչքի վարժություններ, կրեն պաշտպանիչ ակնոցներ։

Սակայն այս ամենը միայն օրգանիզմին հասցված ֆիզիկական վնասն է։ Հարց է առաջանում, թե ինչպիսի կայքերից են օգտվում երեխաները և ինչ հոգեբանական խնդիրների առջև կարող են կանգնել ծնողները։

Այս հարցի լուցումը հոգեբանների համար շարունակում է մնալ կարևոր խնդիրներից մեկը։ Ինչպես նշում է հոգեբան Նարե Մովսիսյանը շատ հաճախ երեխանաերը տարված ինտերնետային խաղերի հերոսներով՝ աղավաղում են իրենց ներաշխարհը։ Կախում ունենում դեպի համակարգիչը։

Բժիշկներն ու հոգեբանները ևս մեկ անգամ հիշեցնում եմ. ամեն ինչից թանկ մեր առողջությունն է։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!