Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի շրջայցը մարզկենտրոնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի շրջայցը մարզկենտրոնում


Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի շրջայցը մարզկենտրոնում

 

Հեղինակ.

 

Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի շրջայցը մարզկենտրոնում


2012թ. մայիսի 22-ը իսկական աղետ դարձավ կապանցիների համար։ 12 ժամ տևած հորդառատ անձրևի հետևանքով հունից դուրս եկած Վաչագան գետը լուրջ վնաս հասցրեց Գ. Նժդեհ թաղամասի բնակիչներին։ Վարարման արդյունքում քանդվեցին գետի երկայնքով կառուցված հենապատը, ինչպես նաև մի շարք կամուրջներ։ Գ. Նժդեհի թաղամասի լիազոր Մելսիկ Մեսրոպյանի խոսքով բազմիցս են դիմել մի շարք պետական կառույցների։ 2 օր առաջ էլ մարզպետին է դիմել խնդրանքով։

Եվ ահա հարցը կարծես թե հանգուցալուծում է ստանում։ Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ Կապանի Գ. Նժդեհ թաղամասում էր։ Տեղում ևս մեկ անգամ քննարկվեց խնդրո առարկան։ Խոսվեց լուծման ուղիների մասին։

Շրջայց կատարվեց նաև Բաղաբուրջի հուշահամալիր։ Մարզպետն ու քաղաքապետը ծանոթացան տեղանքում առկա հիմնախնդիրներին։ Վաղուց հայտնի է, որ այստեղ սողանքային գոտի է։ Դրան գումարվել են նաև ոռոգման ջրի, լուսավորության և ցանկապատման հարցերը։
Այնպես որ դրանք նույնպես առաջիկայում մնալու են ուշադրության կենտրոնում։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!