Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը


Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը

 

Հեղինակ.

 

Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Կապանի նախկին լողավազանի տարածքը գնել ու պատրաստվում էր այնտեղ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր կառուցել՝ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարության՚» ծրագրի շրջանակներում։Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի կատարվեց առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը ,սակայն դրանից հետո տարբեր խոսակցություններ տարածվեցին, որ շենքերը չեն կառուցվելու, քանի որ տարածքում պարբերաբար ջուր է կուտակվում և անգամ փոփոխություններ կատարվեցին հիմքերի նախագծում։ Ինչևիցե արդեն 3 տարի է անցել ` բազմաբնակարանային շենքային համալիրը այդպես էլ չի կառուցվել ։Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ,Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ու "Երեւանի պետական համալսարանի շրջավարտների միավորում"՚ ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը մարզկենտրոնի մի քանի թաղամասերում շրջայաց կատարեցին և նախկին լողավազանի տարածքի փոխարեն շենքերը կառուցելու նոր վայրեր աչք ածեցին։ Առաջինը այցելեցին քաղաքի կենտրոնում ՝Արվեստի պետական քոլեջի հաևանությամբ գտնվող խարխուլ շենքի տարածք։Այստեղ տեսակետ հայտնեցին, որ տարածքը փոքր է շինարարության համար ։Ձորք թաղամասի, այսպես կոչված, միայնակ շենքի կողքին դեռևս պահպանվել են տարիներ առաջ կառուցված շենքի հիմքերը ։Ներկաները քննարկեցին տեղանքի հնարավորություններն ու իրենց կարծիքներ հայտնեցին։
Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը


Շինարարների թաղամասի նախկին կոշիկի գործարանի տարածքը նույնպես ուշադրության կենտրոնում էր ։Տարբերակների մեջ այս վայրն էլ էր ընդգրկված։Կրկին անավարտ կառույցի տարածքում եղան։Այցի վերջին կետը Լեռնագործների թաղամասն էր։Ի վերջո ,որ տարբերակաը կընտրվի պարզ կլինի առաջիկայում։
Սյունիքի մարզպետի ուշադրության կենտրոնում է երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!