Փսորիազի համար պատասխանատու գենը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փսորիազի համար պատասխանատու գենը


Փսորիազի համար պատասխանատու գենը

 

Հեղինակ.

 

Փսորիազի համար պատասխանատու գենը


Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար:

Անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պսորիազի առաջացմանը հանգեցնում են CARD14 գենի մեջ հազվադեպ հանդիպող մուտացիաները: Նախկինում գիտնականները կարծում էին, որ պսորիազն առաջանում է իմունային համակարգի բարձրացած ակտիվության պատճառով:

Ինչպես նշել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, պսորիազի զարգացման համար պատասխանատու գենը հայտնաբերելու նպատակով գրեթե երկու տասնամյակ անցկացվել են հետազոտություններ և հնարավոր է, որ այդ բացահայտումը մեկնարկ կհանդիսանա այս հիվանդության բուժման նոր մեթոդների փնտրման համար:

Հետազոտության անցկացման համար գիտնականներն օգտագործել են ԴՆԹ առաջատար տեխնոլոգիաները, որպեսզի պարզեն գեների մուտացիայի ընթացքը և պսորիազի առաջացման պատճառը: Մասնագետները հետազոտել են այս ախտորոշմամբ մի քանի ընտանիքների անդամների ԴՆԹ-ն: Մուտացված գենը հայտնաբերվել է յուրաքանչյուր հիվանդացածի մոտ և փոխանցվել ժառանգաբար: Այդ ընթացքում հետազոտվել է 3 տարեկան մի աղջնակ` պսորիազի հազվադեպ հանդիպող ձևով, սակայն նրա հարազատներից ոչ մեկի մոտ նման հիվանդություն չի եղել: Գենետիկական փոփոխությունը չպարզված պատճառով ինքնաբերաբար է սկսվել:

Գիտնականներն այժմ պլանավորում են անցկացնել հետազոտություններ, որոնց նպատակն է որոշել, թե գենետիկական մուտացիաները կապ ունեն պսորիազի այլ տեսակների, նաև պսորիատիկ արթրիտի զարգացման հետ, երբ մաշկային հիվանդությունն ուղեկցվում է հոդերի բորբոքմամբ:

Հեղինակ. Ն.Ա.Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012Աղբյուր. med-practic.comԼուսանկարը. 911balsam.com
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!