Վթարային իրավիճակ Շինարարների և Գարեգին Նժդեհի 14 շենքերում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վթարային իրավիճակ Շինարարների և Գարեգին Նժդեհի 14 շենքերում


Վթարային իրավիճակ Շինարարների և Գարեգին Նժդեհի 14 շենքերում

 

Հեղինակ.

 

Վթարային իրավիճակ Շինարարների և Գարեգին Նժդեհի 14 շենքերում



Առավոտվանից Կապանի Շինարարների 14 շենքի բնականոն ջրամատակարարումը խաթարվել էր։ Պատճառը Շենքի բակում գտնվող ջրախողովակի վթարն էր։ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասը վերականգնողական միջոցառումներ է ձեռնարկել։ Ինչպես տեղեկացրին տեղամասից՝ վթարը առաջացել է խողովակների կոռոզիայի պատճառով։

Բոլորին է հայտնի, որ վերջին տարիներին ավելացել են ջրախողովակների վթարները, սակայն ինչպես նշում են բնակիչները միշտ չէ, որ մեղքը կարելի է բարդել ջրմուղագործների վրա, շենքի բնակիչները ևս պետք է հետևողական լինեն, խուսափեն խցանումներ առաջացնելուց։

Վթարային վիճակ էր ստեղծվել նաև Գարեգին Նժդեհի 14 շենքի բակում։ Այստեղ ժամանակին աշխատանքներ էին իրականացվել, սակայն խնդիրը վերջնական լուծում չէր ստացել։ Պատկերը այսօր գրեթե նույն է։

Ամբողջ քաղաքի ներքին ցանցը «Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի հաշվեկշռոււմ չկա, նշում են Լեոնարդ Սարգսյանը,- մենք պատասխանատու ենք մինչև շենքի փականը, սակայն քաղաքապետարանի հետ պայմանավորվածության համաձայն շահագործում ենք անբողջ ցանցը, առանց վարձատրության։

Մոտ 25-30 տարի է ինչ քաղաքի ջրատար խողովակաշարերը չեն փոխարինվել նորերով։ Մաշված, շարքից դուրս եկած խողովակները արդեն կորցրել են իրենց պիտանելիության ժամկետը։ Այդ իսկ պատճառով տեղամասը այս օրերին սկսել է քաղաքի ջրագծերը փոխելու գործընթացը։ Աշխատանքներ են իրականցվում Դավիթ-Բեկ թաղամասում։

Ինչպես նշում են մասնագետները հնամաշ խողովակների փոխարինումը նորերով հնարավորություն կտա խուսափել ջրի կորստից, ինչպես նաև կկարգավորվի ջրամատակարարումը։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!