Լևոն Օգանեզովը Կապանում էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Լևոն Օգանեզովը Կապանում էր


Լևոն Օգանեզովը Կապանում էր

 

Հեղինակ.

 

Լևոն Օգանեզովը Կապանում էր


Ինչպես հայտնի է 2013 թվականին Գյումրին ճանաչվել է որպես մշակույթի մայրաքաղաք։ Այդտեղ անցկացվող Վերածնունդ փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել հայտնի դաշնակահար Լևոն Օգանեզովը և դերասան Անդրեյ Անկուդինովը։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը անակնկալ մատուցեց կապանցիներին։ Նրա հրավերով և ԶՊՄԿ ֆինանսավորմամբ հյուրերը ժամանեցին նաև մարզկենտրոն։ Յուրահատուկ հումոր և ջերմ մթնոլորտ, այսպես կարելի է նկարագրել Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում տիրող մթնոլորտը։ Նախ հուշանվերներ հանձնվեցին ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, Կապանի թիվ 1 երաժշտական դպրոցին և Արվեստի պետական քոլեջին։

ՌԴ ժողովրդական արտիստը իրեն բնորոշ հումորով ներկայացավ հանդիսատեսին, որը միաժամանակ և դասախոսություն, և երաժշտական կատարում էր՝ համեմված հումորոյին մեկնաբանություններով։

Յուրաքանչյուր հնարավորություն օգտագործում եմ Հայաստան գալու համար,- նշում է անվանի արտիստը, իսկ Կապանում լինելով առաջին անգամ, հիացած է բնությամբ և մարդկանցով։ Վաստակավոր արտիստի աչքից չվրիպեց նաև հազվագյուտ երաժշտական գործիքի՝ երգեհոնի առկայությունը, միայն ցավում է, որ երգեհոնի դասարան չկա, այնինչ կան երաժշտական կրթություն ստանալու անհրաժեշտ պայմաններ։

Լևոն Օգանեզով ՌԴ ժողովրդական արտիստ "Ես դահլիճում ներկա մանկավարժներին խորհուրդ տվեցի չսահմանափակվել միայն երաժշտական կրթությամաբ, անհրաժեշտ է ընդարձակել մտահորիզոնը։ Ներկայումս երաժիշտից ավելի շատ բան է պահանջվում, քան նախկինում։ Այժմ պետք է գրել ստեղծագործությունը, հետևել ժանրերին, պարապել վոկալիստների հետ"։

Իսկ թե ինչպես է կոմպոզիտորին բեմում հաջողվում լինել և՜ երաժիշտ, և՜ հումորիստ, ասում է, որ կյանքն է ստիպել, ինչպես նաև հայտնի հումորիստների հետ է շփումը։
Դերասան Անդրեյ Անկուդինովը, ով առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, ևս հիացմունքով է խոսում հայ հադիսատեսի մասին։

Անդրեյ Անկուդինովը դերասան "Հայ ազգը ի տարբերություն որոշ ազգերի անկեղծ է, ի սկզբանե երաժշտասեր, իսկ ծափահարություններն էլ երաժշտական։

ՌԴ ժողովրդական արտիստին հնարավորություն կունենան լսելու նաև Լեռնային Ղարաբաղի և Գյումրու հանդիսատեսները։


լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!