Հայաստանում 1993 թվականի նոյեմբերի 22-ին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայաստանում 1993 թվականի նոյեմբերի 22-ին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը


Հայաստանում 1993 թվականի նոյեմբերի 22-ին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը

 

Հեղինակ.

 

Հայաստանում 1993 թվականի  նոյեմբերի 22-ին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը



20 տարի է ինչ ՀՀ-ում շրջնառությունից դուրս է եկել խորհրդային միության դրամական միավորը՝ ռուբլին, որին 1993թ.-ի նոյեմբերի 22-ից փոխարինեցին հայկական թղթադրամները։ 2003թ.-ին հենց այս օրն էլ Հանրապետության կառավարությունը հայտարարեց բանկային աշխատողի օր:
Ինչպես պարզվեց բանկերի աշխատակիցների համար մասնագիտական տոնը մնացած աշխատանքային օրերից տարբերվում է միայն նրանով, որ ավելի բարձր տրամադրությամբ ու ոգևորությամբ են գալիս աշխատանքի, իսկ մնացած բոլոր դեպքերում, քանի որ գործ ունեն գումարի և հասարակության լայն շերտերի հետ, աչալուրջ են ու պատասխանտու։

Ներկայումս Հայստանում կարելի է օգտվել մոտ 22 բանկայինի ծառայություններից, այնինչ տասնամյակներ առաջ հաճախորդների ընտրության հնարավորությունը սահմանափակ էր։ ինչպես մասնագետներն են նշում մրցակցության արդյունքում բարձրանում է սպասարկման որակը, ավելացնում մատուցվող ծառայութնունների քանակը։

Բանկային աշխատողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են, նշում է բանկային ոլորտում աշխատելու երկար տարիների փորձ ունեցող կառավարիչ Նելսոն Նազարեթյանը։

Վերջին տարիներին պարբերաբար նորոգվում են բանկային շենքերը, համալրվում նոր տեխնիկայով ու կադրերով։ Ինչպես պարզվեց երիտասարդ աշխատակիցները նոր շունչ են հաղորդում աշխատանքի ընթացքին, իսկ փարձառու մասնագետները համբերությամբ փոխանցում մասնագիտական փորձը, նշում է վարկային մասնագետ Էդգար Մարտիրոսյանը։

Ինչպես նշում են աշխատակիցները շնորհավորանքներ են ստանում Հայաստանի կառավարության ու տեղական իշխանությունների կողմից, սակայն հաճախորդներից որևէ շնորհավորանքի չեն արժանացել։ Կարծում են պատճառը անտեղյակությունն է։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!