ԳԱՆՁԱՍԱՐ-ԲԱՆԱՆՑ. ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԳԱՆՁԱՍԱՐ-ԲԱՆԱՆՑ. ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է


ԳԱՆՁԱՍԱՐ-ԲԱՆԱՆՑ. ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

 

Հեղինակ.

 

ԳԱՆՁԱՍԱՐ-ԲԱՆԱՆՑ. ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է
Շաբաթ օրը, նոյեմբերի 23-ին, Կապանում տեղի կունենա Բարձրագույն խմբի 13-րդ տուրի «Գանձասար»-«Բանանց» հանդիպումը: Երկու թիմերն էլ իրենց ակտիվում 16 միավոր ունեն և բաժանում են 3-4-րդ տեղերը:

Armsport.am-ի հետ զրույցում կապանցիների գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ասեց, որ թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել այդ հանդիպումը:

- Ինչպես արդեն գիտեք Արտակ Գրիգորյանը վիրահատվել է և հանդիպումը բաց կթողնի: Հարցականի տակ է նաև Սամվել Մելքոնյանի մասնակցությունը, ով երկու օր առաջ վնասվածք է ստացել և առայժմ հայտնի չէ՝ կհասցնի ապաքինվել, թե ոչ:

«Բանանցի» հետ հանդիպումը կարող են բաց թողնել նաև Արտակ Դաշյանն ու Հրայր Մկոյանը: Դաշյանը վնասվածք ունի, իսկ Մկոյանը վատառողջ է և կանենք ամեն հնարաորը, որպեսզի մրցավեճից առաջ արդեն պատրաստ լինի դուրս գալ խաղադաշտ:
Ալեն Համբարձումյանն ու Արսեն Բեգլարյանը վերջերս են վերադարձել երիտասարդական հավաքականից: Կգնահատենք նրանց ֆիզիկական վիճակն ու որոշում կկայացնենք, - ասել է Արզումանյանը:Ավելացնենք, որ «Գանձասար»-«Բանանց» հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Խաղւ սկսվելու է Երևանի ժամանակով 15:00-ին:
My Webpage
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!