Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնը ներկայացրեց կատարած աշխատանքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնը ներկայացրեց կատարած աշխատանքները


Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնը ներկայացրեց կատարած աշխատանքները

 

Հեղինակ.

 

Ծիածան առաջնորդների կրթական կենտրոնը ներկայացրեց կատարած աշխատանքները


Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն այսօր ներակայացնում էր կատարած աշխատանքները։ 5 ամսվա գործունեության արդյունքում կազմակերպությունը իրականացրել է իր առջև դրված խնդիրները։ Կարիերայի պլանավորման և զարգացման գործում կրթարանի սաներին օժանդակել են մասնագիտական կողմնորոշման, հետազոտման, ուղղորդման գործում։ Ծրագրի շրջանակներում սաները հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանաին, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Ծրագիրը ֆինանսավորել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը։

Ծիածան Առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը կարևորեց Կազմակերպության աշխատանքներին օժանդակող կամավորների ու պետական կառույցների, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատանքը։ Բոլոր աշխատանքները ներկայացվեցին փոքրիկ տեսաֆիլմով։ Այնուհետև առաջնորդների կրթական կենտրոնիի սաները պարգևատրվեցին վկայականներով թե կազմակերպության և թե պետական կառույցների կողմից։

Սաները իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին կրթական կենտրոնին կյանքի այս փուլում մասնագիտական կողմնորոշման գործընթացը հեշտացնելու համար։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!