Կապանի դպրոցներում այս տարի ջեռուցումը նախատեսվածից վաղ են սկսել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի դպրոցներում այս տարի ջեռուցումը նախատեսվածից վաղ են սկսել


Կապանի դպրոցներում այս տարի ջեռուցումը նախատեսվածից վաղ են սկսել

 

Հեղինակ.

 

Կապանի դպրոցներում այս տարի ջեռուցումը նախատեսվածից վաղ են սկսել


Այս տարի եղանակային վատ պայմանների հետևանքով ուսումնական հաստատություները ավելի վաղ սկսեցին շենքերի ջեռուցումը։ Ինչպես տեղեկացանք մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից Կապան քաղաքում բոլոր դպրոցները գազաֆիկացված են։ Փայտով ջեռուցվում են միայն գյուղական համայնքների որոշ դպրոցներ։

Կապանի թիվ երկու ավագ դպրոցը դեռևս շարունակում է դասապրոցեսները իրականացնել քաղաքի երկու ՝ թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցներում։ Ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենի խոսքով ջեռուցումը իրականացվում է հնարավորության սահմաններում։ Նպաստավոր եղանակային պայմանների շնորհիվ անցաց տարի հնարավոր եղավ բարեհաջող անցկացնել ձմեռը։ Այս տարվա համար ևս դպրոցը իրականցնում է որոշակի աշխատանքներ։

Փոխտնօրեն Հայկ Հակոբյանի խոսքով անկախ դպոցի պայմաններից ամեն ինչ արվելու է ջերմաստիճանը նվազագույնը 16-17 աստիճանի սահմաններում պահելու համար, քանի որ ցուրտ դասասենյակում հնարավոր չէ ակնկալել արդյունավետ դասապրոցեսի կազմակերպում։

Ի տարբերություն թիվ երկու ավագ դպրոցի մասնաշենքի թիվ 6 հիմնական դպրոցի դասասենյանկները և պատուհաններն վերանորոգված են և հնարավոր է լինում ավելի բարձր ջերմաստիճան ապահովել։ Տնօրեն Մարինե Դավթյանի խոսքով պայմանավորված եղանակային կտրուկ փոփոխություններով այս տարի դպրոցը ջեռուցումը սկսել են նոյեմբերի 11-ից։ Յուրաքանչյուր օր ջերմաչափում է կատարվում և 18 աստիճանը ապահովված է։ Իսկ քանի որ եղանակները արդեն ցրտել են փոխադարձ համաձայնությամբ թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճից հավասարապես օգտվում են նաև թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները։

Թիվ 6 դպրոցի տնօրինությունը հույս ունի, որ հետագայում կրթօջախի մնացած մասնաշենքերը ևս կվերանորոգվեն։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!