Հերթական ապատեղեկատվությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հերթական ապատեղեկատվությունը


Հերթական ապատեղեկատվությունը

 

Հեղինակ.

 


Հերթական ապատեղեկատվությունը



Մոտ 2 շաբաթ է Կապանի մի շարք մանկապարտեզներ ծնողներից պահանջում են ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները։ Սակայն ոչ բոլորն են համաձայնում առանց բացատրություն ստանալու պատճեները տրամադրել։ Որոշ նախակրթարաններ հայտարերլ են, որ անձնագրերի պատճեները անհրաժեշտ են քաղաքապետարանին։ Ծնողներին տեղեկացվել է, որ երեխաները պետք է հաճախեն այն թաղամասի մանկապարտեզը, որտեղ բնակվում և գրանցված են ընտանիքի անդամները, իսկ եթե ոչ՝ հավելյալ գումար պետք է վճարեն։ Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետը այս լուրերը ապատեղեկատվություն որակեց ։
Պարզվում է՝ մարդահամարի և անձնագրային վարչության տվյալների անհամապատասխանությունը ֆինանսական խնդիրների առջև է կանգնեցրել ։
Ստացվում է այնպես, որ օրինակ մայրաքաղաքում գրանցված անձը ապրում ու աշխատում է Կապանում , իսկ պետության կողմից 1 անձի համար հատկացված 20. 000 դրամը ստանում է մայրաքաղաքում, այդ թվում երեխաները։ Այս դեպքում մնում է կամ ինչ-որ մեկին խնդրել ,որ իր բնակարանում ժամանակավոր գրանցի, ինչը շատ քչերը կահամաձայնեն, կամ էլ սեփական գրպանից վճարել արդեն իսկ պետության կողմից մեկ այլ վայրում հատկացված 20 հազարը։
Այսինքն ՝ քաղաքապետարանի «ոչ վերջնական» նախաձետնությունը ծնողների շրջանում ապատեղեկատվության առիթ է տվել։ Ոչ ոք այդպես էլ չի հասկացել՝ մանկապարտեզը պետք է փոխել , թե հավելյալ վճարում պետք է անել։
Անուշ Սիմոնյանը հավաստիացնում է , որ սա ընդամենը չգրանցվածների և հաշվառվածների թվերը ճշտելու նպատակ ունի։ Ինչ վերաբերում է նախակրթարանը փոխելուն՝ օրենքով յուրաքանչյուր ծնող իրավունք ունի երեխային այն մանկապարտեզը տանել, որը որ նա ցանկանում է՝ անկախ բնակվելու վայրից։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!