Փողոցով քայելը օրեցօր դառնում է տհաճ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փողոցով քայելը օրեցօր դառնում է տհաճ


Փողոցով քայելը օրեցօր դառնում է տհաճ

 

Հեղինակ.

 


Փողոցով  քայելը օրեցօր  դառնում է տհաճ


Տեղումների պատճառով քաղաքի փողոցներում առաջացած գետակների վրայով հնարավոր չէ անցնել առանց ցատկելու ։ Աշնան ու ձմռան ամիսներին հատկապես փողոցով քայլելը օրեցօր դառնում է տհաճ։ Թե անցորդները ,և թե վարորդները դժգոհում են ճանապարհների վատ ջրահեռացումից։ Նաև նրանից ,որ որոշ հատվածներում , ջրահեռաղնան համակարգերը իսպառ բացակայում են։ Հայջրմուղկոյուղի ՓԲԸ «Կապան» տեղամասի շահագործման և աշխատանքների ծառայության պետ Լեոնարդ Սարգսյանը պարզաբանում է ,որ այս խնդիրները իրենց հետ կապ չունեն։

Բացի հեղեղատարներից տեղումների ժամանակ նաև ջրահեռացման խողովակներն են սկսում ինչով ասես լցվել։ Լեոնարդ Սարգսյանի խոսքով վթարները նախկինի պես կան ուկլինեն,քանի դեռ խողովակները հնամաշ են։ Առաջիկայում դրանց մի մասը փոխելու ծրագրեր կան,-ասում է ։
Դետևս պարզ չէ,թե ինչ ծավալի խողովակներ կփոխվեն, բայց այն,որ առաջներթության սկզբունքով կփոխվեն, հստակ է։

Առաջնահերթությունը տրվել է նաև ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի մոտակայքում գտնվող կոյուղատար խողովակներին նաև։ 1200մ 300մմ տրամագծի խողովակաշար է, որը չի աշխատում ու կեղտաջրերը գետն է թափվում։
Վերջին օրերին նաև մի շարք թաղամասերում ջրամատակարարումը որոշակի ժամերով դադարեցվում է ։ Լեոնարդ Սարգսյանի խոսքերով բնակիչների դիմումների համաձայն է կատարվում։ Բնակարանների նորոգման աշխատանքերի ժամանակ դա անհրաժեշտ է ։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!