Աշնանային գունագեղ հանդես ԶՊՄԿ նախակրթարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աշնանային գունագեղ հանդես ԶՊՄԿ նախակրթարանում


Աշնանային գունագեղ հանդես ԶՊՄԿ նախակրթարանում

 

Հեղինակ.

 

Աշնանային գունագեղ հանդես ԶՊՄԿ նախակրթարանում


Եվս մի քանի օր և ոսկեզոծ աշունը իր տեղը կզիջի ցրտաշունչ ձմռանը։ Թեև այսօր Քաջարանում տեղաց առաջին ձյունը, ինչը բնակիչների համար անսպասելի էր, բայց Քաջարանի ԶՊՄԿ նախակրթական ուսումնական հաստատության պատերից ներս ջերմ ու աշնանային գունագեղություն էր տիրում։

Նախակրթարանի դահլիճում իսկական Զանգեզուրյան ոսկե աշուն էր, ինչին չէին զիջում նաև մանուկների աշնանային զարդարանքն ու յուրօրինակ սանրվածքները։ Ավագ խմբի սաներն դաստիարակ Համեստ Ծատրյանի հետ Աշուն տատիկին ընդունեցին ռուսերեն բանաստեղծություններով, ծնողներին ու ներկաներին էլ զարմացրին օտար լեզվի իմացությամբ։

Մանկապարտեզի սաները աշնան մրգերի պես քաղցր ու համով, խայտաբղետ գույներով ներկայացրին բաց դասը։ Աշնանային բերքահավաքի նկարի շուրջ ռուսերեն պատմություններ պատմեցին, իսկ փոքրիկ Սիրուշիկը ընկերների հետ միասին առանձնացավ խոհարարական հմտությամբ։

Էլ ինչ մանկական միջոցառում առանց մանուկների երգ ու պարի, համեղ հյուրասիրության ու գովասանքի խոսքերի։ Փոքրիկներն էլ մեծ խանդավառությամբ փորձում էին կիսել իրենց ուրախությունն ու գիտելիքները տեսախցիկի առջև։

Երեխաները մանկապարտեզում ոչ միայն մայրենի և օտար լեզու են սովորում, այլև էկոլոգիա, կերպարվեստ և մի շարք այլ առարկաներ և ինչպես ծնողներն են նշում դպրոց հաճախելիս զինված են լինում գիտելիքների որոշակի պաշարով։

Մանուկներն են խինդ ու ծիծաղ պարգևում մեծերին. սա լավ է գիտակցում նախակրթարանի անձնակազմը և փորձում արևներով ու ջերմությամբ լցնել փոքրիկների օրը՝ անկախ տարվա եղանակից։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!