Կրկնակի ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կրկնակի ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին


Կրկնակի ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին

 

Հեղինակ.

 



Կրկնակի   ավտովթար Քաջարան-Մեղրի  ավտոճանապարհին

Նոյեմբերի 17-ին ժամը 19։40-ի սահմաններում Քաջարանի բնակիչ 32 ամյա Անդրեյ Հարությունյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի առաջին կլ-ի հատվածում իր վարած Մերսեդես վիտո մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 5 հոգու, որոնց մեջ երեխաներ են եղել։

Նրանք բաթմաթիվ կոտրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի ԲԿ։ Մինչ վթարը վիրավորներից մեկը վարելիս է եղել վազ 21-06 մակնիշի ավտոմեքենան, որը վթարի ենթարկվելիս կողաշրջվել էր։ Ու երբ ավտոմեքենան էին փորձում ուղղել ճանապարհի բանուկ հատվածում, վրաերթի են ենթարկվել։
Հայկ Բաղդասարյանը ևս տուժածների մեջ էր, այսօր արդեն գրեթե ապաքինվել է ու հայրիկին է խնամում։ Քաջարանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Ավագյանի խոսքով տուժածներից երկուսն արդեն տուն են ուղարկվել, այս պահին ԲԿ-ում երկու հոգի համապատսխան բուժում են ստանում, նրանց վիճակը բժիշկները բավարար են գնահատում ,իսկ մեկը ծանր կայուն վիճակում տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական հաստատություն
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!