Գազից թունավորում Քաջարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գազից թունավորում Քաջարանում


Գազից թունավորում Քաջարանում

 

Հեղինակ.

 

Գազից  թունավորում  Քաջարանում





Նոյեմբերի 18-ին ժամը 21-ի սահմաններում էկզոգեն թունավորումով Քաջարանի ԲԿ են տեղափոխվել Քաջարանի բնակիչներ Արման և Քրիստինե Գալստյանները և Լիանա Գասպարյանը։ Ոստիկանության Կապանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընատնիքը թունավորվել է խոհանոցի ջրատաքացուցիչի գազի արտահոսքից։ Քաջարանի ԲԿ-ի տնօրեն Վարդան Ավագյանը տեղեկացրեց, որ թունավորվածները համապատասխան բուժում ստանալուց հետո այսօր տեղափոխվել են տուն։ Տուժողները կատարվածից դեռ ուշքի չեն եկել, աստծուն շնորհակալ են ,որ լավ են պրծել։
Պարզվում է ընտանիքը այդ բնակարնում դեռ մեկ շաբաթ է,որ վարձով բնակվում է։ Գազ չլինելու պատճառով փորձել են սեփական ուժերով այն անցկացնել ու այդ հարցում նրանց օգնել է հորեղբայրը։
Արման Գալստյանը, որը բազմաթիվ բնակարաններում է նմանատիպ աշխատանքներ կատարել, այս անգամ պարզվում է մինչև վերջ ուշադիր չի եղել։ Իր կարծիքով ծխաօդատար ուղիների աղտոտվածությունն է եղել պատճառը, որոնք մաքրված չեն եղել ու քարշը նորմալ չի կատարվել։ Մասնագետի Էլ չի դիմել ,քանի որ գազի ,ջրի խողովակների անցկացման փորձ ուն, սակայն ինչպես ասում են, փորձանքը մի անգամ է պատահում։
Սյունիքի գազի սպասարկման ծառայության Քաջարանի տեղամասի պետի խոսքով փականագործը այցելել է այդ բնակարան ,սոտւգել գազօջախը, սակայն բնակիչը «Ծխնելուզագործական մասնագիտացված սերվիզ» ՍՊԸ կողմից գազի միացման համապատասխան թույլտվություն չի ունեցել ու զբաղվել են ինքնագործունեությամբ։ Հիշեցնենք,որ վերջերս էինք տեղեկացրել, որ Քաջարանում ծխաօդատար ուղիները տարիներ շարունակ չեն մաքրվել ու գտվում են վատթար վիճակում։ Եվ սա դրա վառ ապացույցն է ։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!