Դատական նիստ
Subscribe by RSS or Email


Դատական նիստ

 

Հեղինակ.

 

Դատական նիստ

Մանե Մովսիսյանը 2012թ. օգոստոսի 1-ին համացանցի ծրագրով, ծանոթանալով Տիգրան Դերվիշյանի հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ,որոնք կարող են օգտագործվել ՀՀ-նն ու ԶՈՒ-ը վարկաբեկելու նպատակով: Նա ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերումով իրեն հայտնի դարձած,մասնավորապես զորամասի վերաբերյալ տեղեկությունները,որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:
Վերջինիս մեղադրանք է առաջարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի 1 մասով: <<Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը, կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, կամ թշնամոական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը,որը կատարել է ՀՀ քաղաքացին` ի վնաս ՀՀ ինքնիշխանությանը,տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության` պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով...>>
Դատավորի որոշմամբ նիստը անցկացվեց փակ դռների ետևում:Նիստի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք լուրերի առաջիկա թողարկումներում:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!