Ազատամարտիկների արտոնություններ և Սյունիքի մարզպետի աջակցությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ազատամարտիկների արտոնություններ և Սյունիքի մարզպետի աջակցությունը


Ազատամարտիկների արտոնություններ և Սյունիքի մարզպետի աջակցությունը

 

Հեղինակ.

 

Ազատամարտիկների արտոնություններ և Սյունիքի մարզպետի աջակցությունը
Արցախյան պատերազմի հաղթանակը բազմաթիվ ազատամարտիկների կյանքի և առողջության գնով է ձեռք բերվել ։Տարիներ առաջ սեփական հողը պաշտպանելու համար մարտի դաշտ ելած քաջորդիները անգամ չէին մտածում, որ խաղաղ պայմաններում պակաս դժվարին կյանքով չեն ապրի,իսկ այդ դժվարություններ ու խնդիրները, որոնց առջև կանգնել են առանց պատճառի չեն ։
" Մարդիկ պատերազմ են անցել ,իհարկե, կան ազատամարտիկներ ,որոնք չեն վիրավորվել , բայց էլի ,որ իրենց առողջության հաշվին էր ",-ասում է Կապանի "Ազատամարտ "կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը։
Հայ -ադրբեջանական հակամարտությանը Կապանի, Քաջարանի տարածաշրջաններից ու հարակից գյուղական համայնքներից մոտ 2 հազար մարդ է մասնակցել, եթե տոկոսային հարաբերությանը վերածենք ամբողջ Հայաստանում ամենաշատ մասնակցությունը եղել է Կապանից նշում է Խորեն Հարությունյանը ,այնպես որ քաջատեղյակ է յուրաքանչյուր ազատամարտիկի խնդրին ։Հենց նրան են ամենաշատը դիմում պատերազմի բովով անցած ազատամարտիկները տարբեր հարցերով։Խորեն Հարությունյանը շտապում է ազատամարտիկներին տեղեկացնել կառավարության նոր որոշման մասին և տրված արտոնություններն է թվարկում։
Հնարավորության սահմաններում ազատամարտ կոմիտեն աջակցում է ազատամարտիկներին ու նրանց ընտանիքների անդամներին։ Սակայն լինում են դեպքեր երբ ստիպված են լինում նաև մերժել դիմումները։
Ազատամարտիկներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև մարզպետ Վահե Հակոբյանը։ Խորեն Հարությունյանի խոսքերով մի շարք ծրագրեր են իրականացնում ,որոնք առանց դոնոր կազմակերպոթւոյւնենրի կամ հովանավորների ֆինասավորոման հնարավոր չէ կյանքի կոչել։Օրինակ ազատամարտիկները մայրաքաղաքում բուժում ստանալու նպատակով մեկնում են Երևան և նրանց փոխադրման համար անվճար տոմսեր են տրամադրում և էլի շատ հարցերի լուծումներ տալիս։" Լեռնահայաստան հիմնադրամ կողմից ֆինանսավորվել ենք ,նույն տոմսերը էլի ձեռք ենք բերել ,նաև ազատամարտիկների միայնակ մայրերի համար "Տաք ձմեռ " ծրագիր կիրականացվի և գազի,էլեկտրաէներգիայի առաջիկա 3 ամսվա վարձը կփոխհատուցվի",- եզրափակում է իր խոսքը կոմիտեի նախագահը։Մնում է հուսալ, որ այս բոլոր ծրագրերը փոքր- քիչ կթեթևացնեն ազատամարտիկների սոցիալական խնդիրները։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!