Ագարակում ամուսինը սպանել է կնոջը,ապա հանձնվել ոստիկանությանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ագարակում ամուսինը սպանել է կնոջը,ապա հանձնվել ոստիկանությանը


Ագարակում ամուսինը սպանել է կնոջը,ապա հանձնվել ոստիկանությանը

 

Հեղինակ.

 

Ագարակում  ամուսինը  սպանել է  կնոջը,ապա հանձնվել  ոստիկանությանը


Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում էր այս տարվա հուլիսի 19-ի գիշերը Ագարակում կատարված սպանության գործը ։
Ագարակ քաղաքի բնակիչ 34 ամյա Միխայիլ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բնաի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությնա ընթացքում , ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դանակով դիդավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ Նելլի Աղայանի մարմնի տարբեր մասերին ,որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Քրեական գործ է հարուցվել 104 հադվածի 1-ին մասով . սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Այս հոդվածով պատժվում է ազատազրկմամբ ՝ 8-15 տարի ժամկետով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 1-ին։
Ամբաստանյալ Միխայիլ Վարդանյանը քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է ,որ ինքը գիտակցաբար ու կանխամտածված չի արել և չի հիշում դեպքի մանրամասները։ Հետո է տեղեկացել, որ 18 հարված է հասցերլ կնոջը ու անգամ փորձել է կտրել պարանոցը։ ձեռքի տակ եղել է խոհանոցային դանակ։ Իսկ, թե ի՞նչն էր սպանության պատճառը՝ ամբաստանյալը պատսախանել է . կնոջ թեթևաբարո պահվածքը , աշխատանքից ուշ վերադառնալը և 4 անչափահաս երեխաներին չհետևելը։
Միխայիլ Վարդանյանի մայրը՝ Նադեժդա Սկիդանը , խոսելու պահին հազիվ էր զսպում արցունքները ։»Որդիս չպետք է ձեռքերը կեղտոտեր,-ասում է ։ Հույս ունեմ,որ մեղմ կվերաբերվեն»,-ասւոմ է ։
Վկաների բացակայության պատճառով դատավորը նիստը համարեց փակված և հետաձգեց մինչև նոյեմբերի 26-ը։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!