Ուսանողների օրը մարզկենտրոնում էին հավաքվել մարզի տարբեր համայնքների ուսանողները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ուսանողների օրը մարզկենտրոնում էին հավաքվել մարզի տարբեր համայնքների ուսանողները


Ուսանողների օրը մարզկենտրոնում էին հավաքվել մարզի տարբեր համայնքների ուսանողները

 

Հեղինակ.

 

Ուսանողների օրը մարզկենտրոնում էին հավաքվել մարզի տարբեր համայնքների  ուսանողները


1946 թվականին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը ի հիշատակ 1939թ. Չեխոսլովակիայում ձերբակալված և մահապատժի ենթարկված ուսանողների նոյեմբեր 17-ը հռչակեց Ուսանողության միջազգային օր։ Այդ օրվանից մինչ այսօր հասարակության շարժիչ ուժը հանդիսացող ուսանողությունը մի հարկի տակ է հավաքվում նշելու իր տոնը։
Սյունիքի մարզի տարբեր համայնքներից ուսանողները հավաքվել էին Կապանի մշակույթի կենտրոնում։ Հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ։ Մարզի 13 ուսանողներ էլ մարզպետ Վահե Հակոբյանի կողմից արժանացան 30 հազարական դրամ պարգևի։

Ավագ սերնդի ներկայացուցիչները համոզված են, որ երիտասարդները ձեռք բերած գիտելիքները կներդնեն Սյունյաց հողում ծիլ ծաղկեցնելու գործընթացին։ Եվ ինչպես Անդրանիկ Մարգարյանի ընկերախումբ կազմակերպության հիմնադիր Արթուր Պապյանը մեջբերեց Անդրանիկ Մարգարյանի խոսքերը՝ ցանկացած շահ ստորադաս կհամարեն ազգի ու պետության շահերից։
Երիտասարդական հասարակական կազմակերպությունների շնորհավորանքներին միացան հենց իրենք ուսանողները։ Նրանց խոսքերով արդեն կողմնորոշված լինելով մասնագիտության հարցում, ավելի հաստատուն են իրենց քայլերում, որը կուղղեն երկրի զարգացման ու բարգավաճման գործին։

Եթե ուզում ես իմանալ երկրիդ ապագան, ապա նայիր նրա երիտասարդությանը. Նժդեհի խոսքերն են։ Իսկ այսօր մենք ունենք առողջ դատողությամբ ու կյանքով լի երիտասարդություն։ Թե ինչպիսի ապագա է սպասում մեր պետությանը դատեք ինքներդ։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!