Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների այցելությունը Սոսի հեռուստատեսություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների այցելությունը Սոսի հեռուստատեսություն


Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների այցելությունը Սոսի հեռուստատեսություն

 

Հեղինակ.

 

Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների այցելությունը Սոսի հեռուստատեսություն



Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները Մեդիա գրագիտություն ծրագրի շրջանակներում ծանոթանում են լրատվամիջոցների գործունեությանը։ Այսօր նրանք հյուրընկալվել էին Սոսի հեռուստատեսություն։ Տեղում ծանոթացան լուրերի պատրաստման գործընթացին՝ լուրի մշակում, խմբագրում և ձայնագրում։

Մասնակիցները շրջելով հեռուստատեսությունում հյուրընկալվեցին նաև Զանգակ հաղորդաշարին, եղան նկարահանման տաղավարում և անգամ ելույթ ունեցան։ Հյուրերի հնչեցրած բազմաթիվ հարցերին էլ աշխատակիցները տվեցին սպառիչ պատասխաններ։

Մասնակիցների կարծիքով մինչ այս տեսականորեն էին պատկերացնում հեռուստատեսության աշխատանքը, իսկ հիմա գիտակցում են, թե որքան աշխատանք է կատարվում մի քանի րոպեանոց տեսանյութ պատրաստելու համար։ Զարմացած են՝ էկրանից այն կողմ որքան մարդ է աշխատում հասարակությանը ամեն օր նոր տեղեկատվություն հաղորդելու համար։ Արինե Մինասյանը այս ամենը տեսնելուց հոտո վերջապես կողմնորոշվեց մասնագիտության հարցում. լրագրող է դառնալու:

Աշակերտները իրենց գոհունակությունը հայտնեցին Սոսի հեռուստատեսությանը հուզող հարցերին պարզաբանումներ տալու համար։ Հույս ունեն նման այցելությունները կօգնեն ավելի շատ գիտելիքներ ստանալ։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!