Քաղցրավենիքը եղել և մնում է ամենահաճելի սննդամթերքներից մեկը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաղցրավենիքը եղել և մնում է ամենահաճելի սննդամթերքներից մեկը


Քաղցրավենիքը եղել և մնում է ամենահաճելի սննդամթերքներից մեկը

 

Հեղինակ.

 

Քաղցրավենիքը եղել և մնում է ամենահաճելի սննդամթերքներից մեկը


Մարդկության պատմության ողջ ընթացքում քաղցրավենիքը եղել և մնում է ամենահաճելի սննդամթերքներից մեկը: Գրեթէ դժվար է գտնել մեկին ով կարող է անտարբեր անցնել խանութներում տեղադրված քաղցրավենիքի ցուցափեղկերի կողքով։ Եթե մեծահասկաներին հաջողվում է ճաշակը համադրել գրպանի պարունակությանը, ապա փոքրիկները 2 ոտքը դնում են մի կոշիկում և գայթակղիչ քացրավենիքը ճաշակելու փորձեր անում։ Գրեթե անփափոխ է մնում գնացանկը։ Փոքրիկները տարիներ շարունակ չեն հրաժարվում քինդեր ձվիկից և տեղական արտադրության թխվածքաբլիթներից։

Քաղցրավենիք արտադրող ընկերություններն էլ փորձում են հետևել հաճախորդների նախասիրությանը, միևնույն ժամանակ պահպանելով անհրաժեշտ պայմաններն ու սահմանված չափանիշները։ Կապանցի փոքրիկները հիմնականում նախընտրում են սերուցքով, մուլտֆիլմերի հերոսներով, սպորտային խաղերի պատկերներով զարդարված տորթեր։ Հաճախակի են դարձել նաև ինքնատիպ տորթերի պատվերները, որոնք ձեռքի հմուտ աշխատանք են պահանջում։

Գնորդները սոցիալական վիճակից ելնելով հիմնականում 1000-3000 դրամ արժողությամբ կոնֆետների սահմաններում են փորձում բավարարել իրենց քաղցրի պակասը։ Շատ հաճախ տեսականին բազմազան դարձնելու համար գրամներով են շոկոլադ գնում։ Կամ էլ բավարարվում տանը պատրաստված մուրաբաներով։

Շատերը գիտեն, որ չափից ավելի քաղցրի օգտագործումը նպաստում է կարիեսի առաջացմանը, բայց միշտ չէ որ հետևում են սննդակարգին։ Խորհուրդ է տրվում օրվա մեջ 1 չափաբաժնից ավելի քաղցրեղեն չօգտագործել, հրաժարվել ավանդական ձևով օգտագործելուց։ Թեյը, մածունը և սուրճը խմել առանց շաքարի և քաղցր մրգային պահածոների։
Մնում է միայն հիշել. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!