100 հազարական դրամ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներին Օրանժ Արմենիա հիմնադրամի կողմից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 100 հազարական դրամ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներին Օրանժ Արմենիա հիմնադրամի կողմից


100 հազարական դրամ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներին Օրանժ Արմենիա հիմնադրամի կողմից

 

Հեղինակ.

 

100 հազարական դրամ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներին Օրանժ Արմենիա հիմնադրամի կողմից


Հայաստանի մարզային համալսարանների հետ համագործակցության շրջանակներում Օրանժ հիմնադրամը կրթաթոշակներ տրամադրեց ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի 10 ուսանողների։ Միանվագ տրամադրված 100 հազարական դրամ գումարը ըստ հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերի սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողներին կօգնի փոքր-ինչ լուծել բարձրագույն կրթության ֆինանսական խնդիրները։

"Մեր խնդիրն է մասնակցել ոչ միայն Հ-ի տնտեսական կյանքին, այլև մասնակցել որոշակի խնդիրների լուծմանը։ Կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլև բոլոր մարզերը՝ մեծ ու փոքր բնակավայրերով։ Կարևորում ենք օգնությունը մարզերի ուսանողներին, քանի որ ուսանողներն են լինելու այդ մեծ ու փոքր բնակավայրերի ապագա մասնագետները"։

Ուսանողներն ընտրվել են համալսարանի առաջարկով ՝երկու հիմնական չափանիշների հիման վրա՝ ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ։ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արթուր Սարգսյանի խոսքով նման ծրագրերը սովորողներին հնարաորություն են տալիս իրագործելու կրթություն ստանալու իրեց սահմանադրական իրավունքը։ Եվ հույս ունեն, որ այսքանով համագործակցությունը չի ավարտվի։

Ուսանողները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ընկերության աշխատակիցներին։ Օրանժ հիմնադրամը խոստացել է հետագայում ավելացնել կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը, ինչպես նաև այսքանով չի սահմանափակվում։ Համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ անցնել։

Կրթաթոշակ տրամադրվեց նաև Գորիսի Պետական Համալսարանի մի խումբ ուսանողների։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!