Շաքարախտը հիվանդություն չէ,այլ ապրելակերպ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Շաքարախտը հիվանդություն չէ,այլ ապրելակերպ


Շաքարախտը հիվանդություն չէ,այլ ապրելակերպ

 

Հեղինակ.

 

Շաքարախտը  հիվանդություն  չէ,այլ ապրելակերպ



Շաքարախտի միջազգային ֆեդերացիան նոյ. 14-ը հայտարարել է շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հենց այդ օրն է ծնվել Ֆրեդերիկ Բանթինգը, ով հայտագործել է «Ինսուլին» դեղամիջոցը։ Աշխարհաում ավելի քան 374մլն մարդ շաքարախտով հիվանդ է։ Նրանց թիվը տարեցտարի ավելանում է, այդ թվում Հայաստանում։
Բժիշկների շրջանում այսպիսի խոսք կա՝ շաքարային դիաբեդը հիվանդույթուն չէ, այլ՝ ապրելակերպ։ Եվ եթե այն գլուխ է բարձրացրել, չի նշանակում, որ մարդը դատապարտված է։ «Պարզապես պետք է հետևողական լինել, քանի որ շատ հաճախ հենց բարդություններն են մահացության պատճառ դառնում»,- պարզաբանում է ներզատաբան Անի Առաքելյանը։

2 խմբի են բաժանվում շաքարախտով հիվանդները՝ մի դեպքում ենթաստամոքսային գեղձը մանուկ հասակում ինսուլին չի արտադրում, իսկ մյուսը՝ ժողովրդի լեզվով ասած՝ ձեռքբերովի։ Այսինքն ինսուլիը արտադրվում է, բայց չի յուրացվում։ Այս դեպքում, իհարկե, որոշիչ է ժառանգականությունը։ Այսինքն՝ այն փոխանցվել է, սակայն գլուխ է բարձրացրել մեծ տարիքում՝ 30-ից կամ 40-իից հետո սթրեսներից կամ այլ պատճառներից։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված աշխարհում շաքարախտով հիվանդների թվի արագ աճը։ Մասնագետները դա պայմանավորում են նաև ապրելակերպով։
Հանրապետությունում հիվանդության բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում։ Կապանում շաքարախտով հիվանդները անհրաժեշտ դեղամիջոցները, ինսուլինը անվճար ստանում են ԲԿ-ից։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!