Թանգարանային շաբաթը Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունունում մեկնարկել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Թանգարանային շաբաթը Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունունում մեկնարկել է


Թանգարանային շաբաթը Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունունում մեկնարկել է

 

Հեղինակ.

 

Թանգարանային շաբաթը Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունունում մեկնարկել է


Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը սկսել է պարբերաբար միջոցառումներ կազմակերպել՝ հաստատության երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու համար։ Անցած շաբաթ երեխաները արշավ էին կազմակերպել բնության գիրկ, հյուրընկալել տիկնիկային թատրոնին։

Այս շաբաթ էլ գիշերօթիկ հաստատության տնօրենի նախաձեռնությամբ թանգարանային շաբաթ է հայտարարվել։ Հաստատության 78 երեխաներ մեկ շաբաթ՝ ամեն օր, խմբերի բաժանված այցելում են Կապանի թանգարաններ և տարբեր պատմամշակութային վայրեր։ Հաստատության տնօրենի խոսքով այսպիսի միջոցառումների օգնությամբ կբավարարվի երեխաների մշակութային պահանջմունքը, կծանոթանան պատմությանը, ավելի մոտ կլինեն իրենց ակունքներին և կկարողանան արժևորել ձեռքբերածը։

Երեկ և այսօր երեխաները հյուրընկալվել էին Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանում։ Նրանց խոսքով կցանկանային այսպիսի վայրեր հաճախ այցելել։ Իսկ 12-րդ դասարանցի Մարե Պետրոսյանը, ով շատ է սիրում պատմություն առարկան, ցանկանում է հնարավորինս շատ բան իմանալ տարբեր երկրների մասին, իսկ այսօր բավարարվեց միայն Կապանի պատմությամբ։

Երեխաները նկարվելուց, Կապանի պատմությանը, զոհված ազատամարտիկներին նվիրված բաժիններին ծանոթանալուց բացի, հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով։

Խնամքի կենտրոնում հավաստիացնում են, այսքանով չեն սահմանափակվելու, ծրագրում են այցելել նաև Խնձորեսկ և Սիսիանի Զորաց քարեր։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!