Զոհվածի այրին ստիպված է անվերջ սպասել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Զոհվածի այրին ստիպված է անվերջ սպասել


Զոհվածի այրին ստիպված է անվերջ սպասել

 

Հեղինակ.

 



 Զոհվածի  այրին  ստիպված  է անվերջ  սպասել

Զահվածի այրի Լուսիկ Թևանյանը ամիսներ առաջ դիմել էր Կապանի քաղաքապետարան՝ ժամանակավոր կացարանով ապահովելու կամ բնակարանի վարձը փոխանցելու խնդրով ։ Սպասված պատասխան նամակը քաղաքապետարանի կողմից ստացվեց ,սակայն խնդիրը մնաց չլուծված։
93 թ-ին Զանգելանի գյուղերից մեկում զոհված ազատամարտիկ Կորյուն Թևանյանի ընտանիքի մասին ամիսներ առաջ էինք պատմել։ Վաչագանում կառուցված երկահարկանի տունը, որում բնակվում էր նրա կինը թոռների հետ , փլուզման վտանգի առաջ է կանգնած։ 2010-ից ՝ շենքը 4-րդ վթարայության աստիճանի է և ենթակա է քանդման ։ Այդ ժամանակ տիկին Լուսիկը ստիպված էր թողնել տունը, այգին ,ունեցվածքը և վարձով բնակարան փնտրել։ Որդին արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ 2 դուստրերը ամուսնացած են։
Թե հանրապետության նախագահին և թե Պաշտպանության նախարարին ուղղված նամակներում զոհվածի այրին միմիայն մեկ բան էր խնդրում՝ ժամանակավոր կացարան տրամադրել ։ Բայց նամակների պատասխանները մեկը մյուսից չէին տարբերվում ՝ դուք հերթագրված եք, սպասեք ։ Կարծես թե հիշեցման թերթիկներ լինեն։ Հերթագրվելու մաին ինքը Լուսիկ Թևանյանը մարզպետարանից է տեղեկացել դեռ տարիներ առաջ։ Վարձով բնակարան գտնելուց առաջ մենք համոզեցինք տիկին Լուսիկին բնակվարձի աջակցության խնդրով դիմել քաղաքապետարան։
Զոհվածի այրու վերջին հույսը մարզպետարանն է,որին էլ պատրաստվում է դիմել։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!